Սըրտիս թագուհի...
Սըրտիս թագուհի... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1892 |
Հրատարակվել է | 1893 |
Վիքիդարան | Սըրտիս թագուհի... |
«Սըրտիս թագուհի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի հուլիսի 26-ին[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ «Կարոտ» վերնագրով տպագրվել է 1893 թվականին լույս տեսած «Տարազ» շաբաթաթերթի № 7-ում (էջ 101), այնուհետև, առանց վերնագրի, Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուում (էջ 26 ), ապա՝ 1940-1959 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 97)։
Արտատպվել է Բաքվում՝ 1908 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուից[1]։