Սեր 101 (հեռուստասերիալ)
Սեր 101 | |
---|---|
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ և հեռուստասերիալ սիրո մասին |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Գլխավոր դերերում | Քաան Ուրգանջըօղլու, Alina Boz?, Բադե Իշչիլ և Müfit Kayacan? |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | ապրիլի 24, 2020-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Ay Yapım? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
«Սեր 101» (անգլ.՝ Love 101, թուրքերեն՝ Aşk 101), թուրքական պատանեկան դրամա, որի գլխավոր դերակատարներն են Մերթ Յազըջըօղլուն, Քուբիլայ Աքան, Ալինա Բոզը, Սելահաթին Փաշալըն, Իփեք Ֆիլիզ Յազըջըն, Փընար Դենիզը և Քաան Ուրգանջըօղլուն։ Ունի 2 եթերաշրջան, բաղկացած է 16 սերիայից, ռեժիսորն Ահմեթ Քաթըքսըզն է, իսկ սցենարի հեղինակները՝ Մերիչ Աջեմին և Դեսթան Սեդոլին։ Սերիալը Նեթֆլիքսում հասանելի է դարձել 2020 թվականի ապրիլի 24-ին[1][2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունն սկսվում է այժմյան Ստամբուլում, երբ Իշիք անունով մի կին (Բադե Իշչիլ) հայտնվում է հին տանը։ Այնտեղ նա հիշում է իր անցյալը՝ երիտասարդության շրջանը, և ընկերներին։
Դեռևս 1998 թվականին Ստամբուլի դպրոցում սովորող մի խումբ երիտասարդներ (Էդա, Օսման, Սինան և Քերեմ) իրենց վատ վարքի պատճառով կանգնում են դպրոցից հեռացման վտանգի առաջ։ Նրանք շատ տարբերվում են իրենց դասընկերներից և, հետևաբար, շատ միայնակ են։ Դպրոցի տնօրենը և ուսուցիչների մեծ մասը դեմ են նրանց, և միայն Բուրջուն (Փընար Դենիզ) անում է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի պատանիներին։ Սակայն նրանք իմանում են, որ Բուրջուին տեղափոխում են, իսկ դա նշանակում է, որ նրանք բոլորը կհեռացվեն Բուրջուի մեկնումից հետո։ Դա կանխելու համար ուսանողները միավորվում են և ծրագիր են կազմում։ Նրանք ստիպելու են Բուրջուին սիրահարվել, որպեսզի նա մնա Ստամբուլում։ Օրենքի համաձայն՝ ամուսնությունից հետո նա կարող է ինքնուրույն ընտրել աշխատանքի վայրը։ Նրանք օգնություն են խնդրում Իշիքից՝ գերազանցիկ և մեծահոգի աշակերտուհուց։ Շուտով վերջինս դառնում է նրանց ընկերության մի մասը։ Այս միությունը սովորողներին օգնում է փոխվել դեպի լավը, հասկանալ իրենց, գիտակցել ճշմարիտ բարեկամության կարևորությունը, գտնել սեր և իրենց սեփական ուղին կյանքում։ Միևնույն ժամանակ, նրանց ծրագիրը Բուրջուին օգնում է փոխել իր կյանքի աշխարհայացքը և Քեմալ անվամբ նոր, չշփվող ուսուցչի հետ (Քաան Ուրգանջըօղլու) գտնել իրական սեր։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մերթ Յազըջըօղլու՝ Սինան
- Քուբիլայ Աքա՝ Քերեմ
- Ալինա Բոզ՝ Էդա
- Սելահաթին Փաշալը՝ Օսման
- Իփեք Ֆիլիզ Յազըջը՝ Իշիք
- Փընար Դենիզ՝ Բուրջու
- Քաան Ուրգանջըօղլու՝ Քեմալ
- Մյուֆիթ Քայաջան՝ Նեջդեթ
- Բադե Իշչիլ՝ չափահաս Իշիք
- Ուրազ Քայգըլարօղլու՝ չափահաս Սինան
- Թուբա Յունսալ՝ չափահաս Էդա
Սերիաներ (I եթերաշրջան)[խմբագրել | խմբագրել կոդը]
No. | Title | Directed by | Written by | Original release date [3] |
---|---|---|---|---|
1 | "«Առաջին պահը»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
2 | "«Հրճվանք»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
3 | "«Տռփանք»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
4 | "«Բուռն ցանկություն»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
5 | "«Համակրանք»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
6 | "«Ուրախություն»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
7 | "«Իրարանցում»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
8 | "«Հատուկ պահ»" | Ահմեթ Քաթըքսըզ | Մերիչ Աջեմի և Դեսթան Սեդոլի | Ապրիլի 24, 2020 |
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին և երկրորդ եթերաշրջանների հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ստամբուլի Շիշլի շրջանի Աքիֆ Թունչելի անվան մասնագիտական և տեխնիկական անատոլիական միջնակարգ դպրոցում[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ürgir, Buse (2019 թ․ օգոստոսի 11). «Aşk 101: Tüm Detaylarıyla Netflix Yapımı Üçüncü Türk Dizisi» (Turkish). Liste List. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Netflix, 2020 yılında üç Türk dizisi daha çekecek». Cumhuriyet (Turkish). 2019 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Love 101 – Listings». The Futon Critic. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Aşk 101 2. sezon ne zaman çıkacak, konusu ne? Aşk 101 nasıl izlenir, oyuncuları kimler?
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք(անգլ.)
|