Սերո դե Պասկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերո դե Պասկո
Տեսակքաղաք
Երկիր Պերու
ՎարչատարածքPasco Department?
ԲԾՄ4330 ± 1 մետր
Ձևավորում1578
Քարտեզ
Քարտեզ

Սերո դե Պասկո (իսպ.՝ Cerro de Pasco), քաղաք Պերուի կենտրոնական մասում։ Բնակչությունը կազմում է մոտ 60 000 մարդ, վերջին տարիներին այն նվազել է[1]։ Գտնվում է Անդերում 4380 մետր բարձրության վրա, ինչը քաղաքը դարձնում է աշխարհի ամնենաբարձրլեռնայինը։ Քաղաքը Պասկո շրջանի վարչական կենտրոնն է։ Լեռնային հանքավայրերի նշանակալի կենտրոն է։ Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով կապված է Լիմայի հետ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարի սկզբին քաղաքում բացվել են արծաթի հարուստ պաշարներ, ինչը քաղաքը դարձրել է հանքարդյունահանման նշանակալի կենտրոն։ Արծաթի հիմնական պաշարները սպառվել են դեռևս իսպանական տիրապետության տարիներին, սակայն քաղաքում դեռևս շարունակվում է ցինկի, կապարի, ինչպես նաև արծաթի արդյունահանումը[3]։

1567 թվականին Սերո դե Պասկոյում սկսվել է արծաթի ակտիվ արդյունահանում, չնայած մինչև իսպանացիների ժամանումն էլ քաղաքի շրջանում տարվել է արծաթի արդյունահանումը։

1601 թվականին փոխարքա Լուիս դե Վելասկոյի հրամանով Սերո դե Պասկոն տրվել է իսպանական կոնկիստադոր Ֆերնանդո Տելկո Կանտերասին։

Չնայած եղանակային վատ պայմաններին, մինչև 1630 թվականը բարձրլեռնային շրջանի հետ կապված քաղաք է տեղափոխվել մեծ թվով աշխատողներ։

1639 թվականին փոխարքա Լուիս Հերոնիմո դե Կաբրերի կառավարման օրոք քաղաքի կողմից Իսպանիա է ուղարկվել 5000 դուկատ ոսկի։ Դրան ի պատասխան, իսպանական հրամանով քաղաքին շնորհվել է «Ciudad Real de Minas» տիտղոսը (թագավորական հանքավայրերի քաղաք)։

1760 թվականին քաղաքի շրջանում բացվել է արծաթի նոր հարուստ «Gran Túnel de Yanacancha» հանքավայրը, որը մեծ կարևորություն ուներ իսպանական թագի համար, քանի որ երկու դար շահագործումից հետո Պոտոսի հանքը սպառվել էր, ինչն էլ հանգեցրել էր սնակացման։ Այսպիսով Սերո դե Պասկոյի հանքերը դարձել են իսպանական թագի համար արծաթ արդյունահանողը[4]։

«Gran Túnel de Yanacancha» հանքավայրը բացած իսպանացի հանքագործ Խոսե Մաիս և Արիասը քաղաքի ամենահարուստ մարդն է դարձել, 1764 թվականին նա մեծ քանակությամբ արծաթյա ձուլակտորներ է ուղարկել թագավորին՝ խնդրելով նրան շնորհել մարկիզի տիտղոս, 1771 թվականին Կառլոս III թագավորը բավարարել է նրա խնդրանքը․ հասարակ հանքագործը սկսել է կրել Դոն Խոսե Մաիս և Արիաս, մարկիզ դե լա Ռեալ Կոնֆիանսի անունը։ Դա տեղի է ունեցել հանքափորի մահից հետո, ինչը հանգեցրել է նրա որդիների միջև վիճաբանության՝ տիտղոսը ժառանգելու համար[3]։

1771 թվականին փոխարքա Մանուել Ամաթ ի Հունենթը քաղաքում հիմնել է դրամահատարան, որը հետագայում հատել է հայտնի «Պասկոյի 4 ռեալը»[5]։

19-րդ դարի սկզբին հարստանալու հույսով քաղաք են ժամանել բազմաթիվ օտարերկրացիներ, ինչպես նաև արկածախնդիրներ։ Քաղաքում բացվել է եվրոպական և ամերիկյան պետությունների 12 փոխհյուպատոսություն։

1905 թվականի հուլիսի 28-ին Սերերո դե Պասկոյում անցկացվել է երկաթուղի։

1906-1927 թվականներին ամերիկյան լեռնահարստացման ընկերությունը պղնձի հանքաքարերից արծաթի և ոսկու արդյունահանում է իրականացնում։

1940 թվականներին Սերո դե Պասկոյում սկսվել է կապարի արդյունահանումը[2]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից քաղաքում հիմնվել է Պերուի առաջին դիվիզիոնի «Դեպորտիվո Վանկա» ֆուտբոլային ակումբը։ Այսպիսով, «Դեպորտիվո Վանկան» բարձրլեռնային գոտում գտնվող քչ շատ ակումբներից մեկն է, ինչի կապակցությամբ մշտական քննադատության է ենթարկվում Պերուի ֆուտբոլի առաջնության մյուս մասնակիցների կողմից՝ թթվածնային սովի և հաճախ չափազանց ցածր ջերմաստիճանի պայմաններում խաղի բարդությունների հետ կապված[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Данные переписи населения 2017 года, население административных центров регионов (1.1.6. Población censada en las ciudades capitales de departamento)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Turismo en Cerro de Pasco — Perú Contact». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Around the World: One Journey at a Time | Peru: Day 13». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. «Guía turistica de Cerro de Pasco Peru traficoperu.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Peru 1857-Pasco OZ 8 reales — CoinFactsWiki». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Deportivo Wanka_Un lugar para la Aficion Wanka». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերո դե Պասկո» հոդվածին։