Սերխիո Արիել Էսկուդերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերխիո Արիել Էսկուդերո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1988(1988-09-01) (35 տարեկան)
Ծննդավայր Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 171
Քաշ 73
Դիրք հարձակողական ոճի կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ճապոնիա Կիոտո Սանգա
Համար 10
Պատանեկան կարիերա
1996—2000 Արգենտինա Վելես Սարսֆիլդ
2001—2002 Ճապոնիա Կասիվա Ռեյսոլ
2004—2005 Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2012 Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս 81 (7)
2012  Հարավային Կորեա Սեուլ 20 (4)
2013—2015 Հարավային Կորեա Սեուլ 86 (14)
2015 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Ցզյանսու Սայնտի 29 (6)
2016— Ճապոնիա Կիոտո Սանգա 64 (5)
Ազգային հավաքական
2008 Ճապոնիա Ճապոնիա (երիտ.) 5 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 փետրվարի, 2018:

Սերխիո Արիել Էսկուդերո (ճապ.՝ エスクデロ・セルヒオ, իսպ.՝ Sergio Ariel Escudero, սեպտեմբերի 1, 1988(1988-09-01), Գրանադա, Անդալուզիա, Իսպանիա), Ճապոնիայի քաղաքացիություն ստացած ֆուտբոլիստ, «Կիոտո Սանգա» ակումբի կիսապաշտպան և հարձակվող։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկուդերոյի ծնողները եղել են իսպանական ծագմամբ արգենտինացիներ։ Սերխիոն ծնվել է Իսպանիայում և ունի երկակի՝ իսպանական և արգենտինական քաղաքացիություն։ 2007 թվականին նա ավտոմատ կերպով ստացել է Ճապոնիայի քաղաքացիություն հոր՝ այդ երկրի հպատակություն ստանալուց հետո։ Սերխիոն Դամիան Էսկուդերոյի ազգականն է և Օսվալդո Էսկուդերոյի զարմիկը։

Երեք տարեկան հասակում Էսկուդերոն տեղափոխվել է Ճապոնիա, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Այնտեղ էլ Սերխիոն սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Հինգ տարի Ճապոնիայում բնակվելուց հետո նա տեղափոխվել է Արգենտինա, որտեղ սկսել է իր կարեիրան «Վելես Սարսֆիլդի» երիտասարդական կազմում. այդ ակումբում խաղացել են նրա հայրն ու հորեղբայրը՝ Օսվալդոն։ Ապա Սերխիոն հրավիրվել է Արգենտինայի մինչև 15 տարեկանների հավաքականի մարզական ճամբար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Էսկուդերոն վերադարձել է Ճապոնիա և միացել Տիբա քաղաքի «Կասիվա Ռեյսոլ» ակումբի երիտասարդական կազմին, ապա տեղափոխվել Սայտամայի «Ուրավա Ռեդ Դայմոնդս»[1]։ Նա բազմաթիվ գոլեր է խփել երիտասարդական լիգայում և 2005 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել «Ուրավայի» հետ։ Խաղալով հարձակվողի դիրքում՝ Էսկուդերոն պրոֆեիսոնալ մակարդակում իր նորամուտը կատարել է 2005 թվականի ապրիլի 15-ին կայացած «Ալբիրեքս Նիիգատա» ակումբի դեմ խաղում. այդ ժամանակ նա 16 տարեկան, 8 ամսական և 21 օրական էր, ինչի շնորհիվ դարձել է J-լիգայի ամենաերիտասարդ խաղացողը Տակայուկի Միրիմոտոյից հետո։ 2006 թվականին նրանով հետաքրքրվել է գերմանական «Շտուտգարտ» ակումբը[2], սակայն «Ուրավան» հրաժարվել է վաճառել ֆուտբոլիստին։

2007 թվականի հունիսի 11-ին Սերխիո Էսկուդերոն ստացել է Ճապոնիայի քաղաքացիություն և հնարավորություն ստացել Ճապոնիայի հավաքականի կազմում մասնակցելու 2007 թվականի աշխարհի առաջնությանը, որ անցկացվել է Կանադայում։ Սակայն նա չի մասնակցել մրցաշարին, քանի որ հավաքականի վերջնական հայտացուցակը ներկայացվել էր նախքան նրա՝ Ճապոնիայի քաղաքացիություն ստանալը։ 2008 թվականի մայիսին Էսկուդերոն միացել է երիտասարդական հավաքականին, որը մասնակցել է 2008 թվականի Տուլոնի մրցաշարին. մրցաշարի ընթացքում Էսկուդերոն գոլ է խփել Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղում[3][4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 17-ին Էկսուդերոն վարձավճարային հիմունքներով միացել է հարավկորեական «Սեուլ» ակումբին վեց ամիս ժամկետով։ Նա ստացել է 26 համարը և խփել իր առաջին գոլը թիմի կազմում հուլիսի 21-ին։ Մրցաշրջանի ընթացքում նա խփել է 4 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Դեկտեմբերին «Սեուլը» գնել է ֆուտբոլիստի պայմանագիրը[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 26-ին Էսկուդերոն խփել է իր թիմի առաջին գոլը և գալոյին փոխանցում կատարել Դեյան Դեմյանովիչին 2013 թվականի ԱՖԿ չեմպիոնների լիգայի եզրափակչում ընդդեմ չինական «Գուանչժոու Էվերգրանդի»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2, սակայն երկրորդ փուլի 1:1 ոչ-ոքիից հետո չինական ակումբը հաղթել է արտագնա խաղում խփած գոլերի առավելությամբ։ Երկրպագուներն Էսկուդերոյին ճանաչել են առաջին հանդիպման լավագույն խաղացող[6]։

2015 թվականի փետրվարի 25-ին Էսկուդերոն երկամյա պայմանագիր է կնքել չինական «Ցզյանսու Սայնտի» ակումբի հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. チームプロフィル|浦和レッドダイヤモンズ公式サイト|URAWA RED DIAMONDS OFFICIAL WEBSITE Արխիվացված 2007-07-18 Wayback Machine (ճապոներեն)
  2. Escudero: Stuttgart zeigt Interesse Արխիվացված 2006-05-26 Wayback Machine (գերմ.)
  3. 森本、エスクデロらU23代表に平山は落選 (ճապոներեն)
  4. U-21 Ivory Coast — U-21 Japan 4:3 — FOOTIESTATS.NET (գերմ.)
  5. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. (անգլերեն)
  6. [1] Արխիվացված 2013-10-29 Wayback Machine (գերմ.)
  7. 舜天官方宣布签约首尔FC前卫 (չին.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]