Սելինա Դեգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելինա Դեգեն
Քաղաքացիությունը  Ավստրիա[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 2001(2001-05-16)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա[2]
Դիրք կիսապաշտպան

Սելինա Դեգեն (գերմ.՝ Celina Degen, մայիսի 16, 2001(2001-05-16)[1], Գրաց, Ավստրիա[2][3][4]), ավստրիացի ֆուտբոլիստուհի, ով 2021 թվականից հանդես է գալիս Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելինա Դեգենն իր մարզական կարիերան սկսել է 2006 թվականին FV Fernitz թիմում։ 2011 թվականին տեղափոխվել է SV Gössendorf, 2015 թվականին՝ Գրաց քաղաքի «Շտուրմ» ակումբի կանանց թիմ, որտեղ 2018 թվականին ընտրվել է թիմի ավագ։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է գերմանական TSG 1899 Hoffenheim[5][6], որտեղ խաղացել է ուսումնառությանը զուգահեռ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակել է Հայդելբերգի համալսարանում, որտեղ հոգեբանություն է ուսումնասիրել[7][8]։ 2022 թվականի մայիսին տեղափոխվել է «Քյոլն» ակումբի կանանց թիմ, որտեղ, ըստ 2022/23 մրցաշրջանի սկզբին կնքած պայմանագրի, կխաղա մինչև 2024 թվականի հունիսի 30-ը[9]։

Սելինա Դեգենը ժամանակին ընդգրկվել է Ավստրիայի ֆուտբոլի մինչև 16, ապա՝ 17, այնուհետև՝ 19 տարեկան աղջիկների հավաքականներում։ Իսկ այդ երկրի կանանց ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերի 30-ին՝ փոխարինման մտնելով Լյուքսեմբուրգի կանանց ազգային հավաքականի դեմ մրցախաղի 81-րդ րոպեին[10][11]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփել է 2022 թվականի ապրիլի 12-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում Լատվիայի հավաքականի դեմ մրցախաղի ժամանակ, որը, նախորդի նման, ավարտվել է 8:0 հաշվով[12]։ Սելինա Դեգենը մասնակցել է նաև Եվրոպայի կանանց ֆուտբոլի 2022 թվականի առաջնության խաղերին[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 https://www.tsg-hoffenheim.de/teams/frauen/bundesliga/team/einzelportraet/show/celina-degen
  3. Soccerdonna|31061|Abruf=2022-06-12
  4. Weltfussball|celina-degen|Abruf=2022-06-12
  5. «TSG 1899 Hoffenheim: Einzelporträt Celina Degen». tsg-hoffenheim.de. Վերցված է 2022-06-12-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  6. «Celina Degen: Vereinshistorie». oefb.at. Վերցված է 2022-06-12-ին.
  7. «BFD und Bundesliga: Celina Degen». tsg-hoffenheim.de. 2021-01-14. Վերցված է 2022-06-12-ին.
  8. Andreas Hagenauer, Lukas Zahrer (2022-06-29). «Das sind Österreichs Fußballerinnen bei der Euro in England». DerStandard.at. Վերցված է 2022-06-30-ին.
  9. «Österreichische Nationalspielerin Degen wechselt nach Köln». stern.de/dpa. 2022-05-17. Վերցված է 2022-06-12-ին.
  10. «FIFA Women's World Cup 2023 - Qualifikation - Gruppe D / 6. Runde / Luxemburg : Österreich - 0:8 (0:4)». oefb.at. Վերցված է 2022-06-12-ին.
  11. «ÖFB-Frauen machten "offensiv tolle Schritte nach vorne"». Kurier.at. 2021-12-01. Վերցված է 2022-06-12-ին.
  12. «ÖFB-Frauen fertigten Lettland in WM-Qualifikation mit 8:0 ab». Die Presse. 2021-12-01. Վերցված է 2022-06-12-ին.
  13. «Viel EM-Erfahrung im diesjährigen Euro-Kader Österreichs». Kleine Zeitung. 2022-06-27. Վերցված է 2022-06-27-ին.
  14. «Fuhrmann nominierte 23 plus zwei Spielerinnen für die EURO». Salzburger Nachrichten. 2022-06-27. Վերցված է 2022-06-27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]