Սեդեկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեդեկիա (եբրայերեն` צִדְקִיָּהו‎, Ցեդկիահու; նաև՝ צִדְקִיָּה, Ցիդկիա — բառացիորեն Տերն իմ արդարությունն է), Հուդայի (Հարավային հրեական թագավորություն) վերջին թագավորը (մ.թ.ա. 597/6-587/6 ): Գահին է նշանակվել Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի կողմից մ.թ.ա. 597թ. Նպատակ ունենալով փթոթափել բաբելոնական լուծը՝ մ.թ.ա. 587թ. ապստամբել է Նաբուքոդոնոսորից: Սակայն ապստամբությունն ավարտվել է անհաջողությամբ, Նաբուքոդոնոսորը գրավել է Երուսաղեմը, Սեդեկիան գերի է ընկել, կուրացվել և մահացել բանտում: Նրա մահով վերացվել է նաև Հուդայի թագավորությունը: