Սեդա Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Սիմոնյան
Ծնվել էապրիլի 28, 1929(1929-04-28)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 2001(2001-08-01) (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1951)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1976)
Մասնագիտությունսնկաբան
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ
Ծնողներհայր՝ Արշավիր Բաբայան

Սեդա Արշավիրի Սիմոնյան (ապրիլի 28, 1929(1929-04-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2001(2001-08-01), Երևան, Հայաստան), հայ սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1976):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Սիմոնյանը ծնվել է Լենինգրադում, Դարիա Նիկոլաևնա Տատերևնիկովա-Բաբայանի և բուսաախտաբան Արշավիր Բաբայանի ընտանիքում[1]։ 1946 թվականին միջնակարգ դպրոցն ավարտել է Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը[1]։ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտում, 1982-1989 թվականներին եղել է սնկաբանների խմբի ղեկավար, 1989-1991 թվականներին` ավագ մասնագետ, 1966-1969 թվականներին, միաժամանակ` ՀԽՍՀ ԳԱ կենսաբանական բաժանմունքի բյուրոյի գիտական քարտուղար։ 1991 թվականին առողջական խնդիրներից ելնելով` անցել է թոշակի, սակայն շարունակել է գիտական համագործակցությունը գործընկերների հետ[2]։

Առաջինն է բացահայտել մանրադիտակային սնկերի ֆիտոցենոտիկ նշանակությունը։ Մշակել է Zeveillula ցեղի նոր համակարգ և նկարագրել նոր տեսակներ։ Միկոֆլորիստիկ հետազոտությունների արդյունքները բույսերի հիվանդությունների կանխարգելման և բույսերի պաշտպանության մի շարք խնդիրների լուծման հնարավորություն են տվել[3][4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Микофлора Армении, Ереван: Изд-во АН Армении, 1994 . 384 с.
  • Микофлора ботанических садов и дендропарков Армянской ССР. Ереван: Изд-во АН АрмССР , 1981 . 234 с.
  • Мучнистросяные гибы Армении (порядок Erysiphales), Ереван, 1994 (Микофлора Армении, т. 7).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ հ.4:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սեդա Սիմոնյանի հիշատակին(չաշխատող հղում)
  2. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան, Սիմոնյան, Սեդա Արշավիրի,'». koha.anau.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)