Սար Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սար Սարգսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1981
ԾննդավայրՀադրութ, Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ
Կայքsarsargsyan.com
 Saribek Sargsyan Վիքիպահեստում
Սար Սարգսյան

Սարիբեկ Էդուարդի Սարգսյան (Սար Սարգսյան, մարտի 19, 1981, Հադրութ, Լեռնային Ղարաբաղ, ԽՍՀՄ), հայ բարիտոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թ. Արցախի Հադրութ քաղաքում[1][2][3]։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը։ 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը։ 2008 թ. ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար` Ս. Կոլոսարյան)[4]։

Սարը մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում,  Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում,  Արաբական  Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում,  Իսպանիայում, Հունաստանում և այլուր։ Մենահամերգային ելույթներով մասնակցել է «Պոլոնիա Կանտանս» և «ԱրտՊարկ» արվեստի փառատոններին (Լեհաստան 2016, 2017)։ Որպես մեներգիչ համագործակցել է՝ Արցախի պետական «Վարարակն» (Դրժ. Ն. Գրիգորյան), «Մռակած» (Դրժ. Մ. Մեսրոպյան) և Շուշիի «Վարանդա» (Դրժ. Զ. Քեշիշյան) երգչախմբերի հետ, ինչպես նաև՝ Արցախի պետական կամերային նվագախմբի հետ (Դրժ. Գ. Մուրադյան)[5]։

2012 թ. լույս է տեսել Սար Սարգսյանի անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը[6][7][8][9]։ Վոկալիստը թողարկել է 2 տեսահոլովակ՝ հիմնված Ռոմանոս Մելիքյանի «Վարդ» (2010թ.) և Վաղարշակ Կոտոյանի «Ինչպես երազ» (2011թ.) երգերի հիման վրա, ռեժիսոր Արտյոմ Հակոբյան։

Սարը "Vistula Sounds" միջազգային վոկալ մրցույթ-փառատոնի հեղինակն ու գեղարվեստական ​​ղեկավարն է (Չեխոչինեկ, Լեհաստան)։

Սարի երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում  նաև էստրադային ժանրում[10][11][12][13]։

Միջազգային վոկալ մրցույթների ժյուրիի անդամ է։

Երգիչը 2017թ.-ից ապրում է Լեհաստանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է (Հայաստան 2012)
  • «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր է (Հայաստան 2014)
  • Վիկտորիա» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր է (Լեհաստան 2014)
  • «Աբանիկո» 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր է (Բուլղարիա 2015)
  • «Խորուս Ինսայդ սամմեր» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գավաթակիր ու ոսկե մեդալակիր (Իտալիա 2015)
  • «Խորուս Ինսայդ Քրոաթիա» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա 2015)
  • «Կաունաս Թալենթ» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա 2015)
  • «Գրան Ֆիեստա» արվեստի միջազգային մրցույթի «Գրան Պրի» և «Առաջին» մրցանակակիր (Իսպանիա 2016)
  • «Մյուզիք Լիգ Թալենթ» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Լիտվա 2016)
  • Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրերին՝ «Իմ Հայաստան» (2012 թ., 2016 թ.) և «Կոմիտաս Վարդապետ» (2013 թ.) համահայկական փառատոններին մասնակցելու համար (Հայաստան)
  • «Սոֆիա Գրան Պրի» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին»  մրցանակակիր (Բուլղարիա 2017)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Սարգսյան Սար — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  3. «Саркисян Сар — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  4. Baghdasaryan, Aram. «AV Production - Սար Սարգսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  5. «Սար Սարգսյան». Armen Abisoghomyan. 2014 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  6. Ginosyan, David. «Սարիբեկ Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը | Orer News Site». orer.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  7. AZAD-HYE. «Azad-Hye Middle East Armenian Portal (Sar Sargsyan: We must save the old Armenian songs from oblivion)». www.azad-hye.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Saribek Sargsyan's first CD presentation». Hayern Aysor (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն ամփոփվել են արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  10. «Sar Sargsyan». SoundCloud (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  11. «SAR SARGSYAN /baritone/». YouTube. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
  12. «Սար Սարգսյան (Արցախ)». «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)
  13. «Մոսկվայում թողարկվել է «Կարոտը»». hraparak.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.facebook.com/SarSargsyan/
  2. http://fiestalonia.net/media-en/sar-sargsyan/attachment/sar-sargsyan/
  3. http://asbarez.com/144215/artsakh-singer-wins-grand-prize-in-international-contest/
  4. http://nkr-news.com/arcakh/karabahskij-pevets-sar-sarkisyan-prinyal-uchastie-v-yubilejnom-vechere-k-80-letiyu-izvestnoj-pevitsy-anny-german-v-varshave.html Արխիվացված 2017-06-30 Wayback Machine
  5. http://newsarmenia.am/news/nagorno_karabakh/karabakhskiy-pevets-zavoeval-gran-pri-na-konkurse-mezhdunarodnogo-iskusstva-v-ispanii/
  6. http://www.golosarmenii.am/article/41501/s-flagami-armenii-i-arcaxa
  7. http://kanepyan.ru/sar-sarkisyan-v-spyurke-menya-prinimayut/ Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
  8. http://www.ankakh.com/article/15796/%E2%80%8Bartsakhtsi-baritvonemidjazgayin-mrtsuythi-%C2%ABgran-pri%C2%BB-mrtsanakakir(չաշխատող հղում)
  9. http://www.slaq.am/arm/news/128070/ Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
  10. http://www.radiopolsha.pl/6/42/Tematy/138684
  11. http://armenianchurch.ge/en/news/34-news/388-saribek-sargsyan Արխիվացված 2017-09-03 Wayback Machine
  12. https://armenpress.am/arm/news/712015/
  13. https://youngartsakh.am/generation/2017/4/3/--1 Արխիվացված 2019-08-11 Wayback Machine