Սարլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Սարլու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԽնուսի գավառակ
Այլ անվանումներՍառլի, Սառլու, Սարըլու, Սարիլա, Սարլի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Սարլու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Խնուսի գետի աջակողմյան վտակի ափին։

Հանդիսանում էր Խնուս քաղաքից հարավային արվարձանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 45 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով, անասնապահությամբ, առևտրով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարլուն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Կար գերեզմանոց հայագիր տապանաքարով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում էր նախակրթարան վարժարան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 540

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]