Սարիա Միրժանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարիա Միրժանովա
բաշկիրերեն՝ Сәриә Фазула ҡыҙы Мирйәнова
Ծնվել էդեկտեմբերի 24, 1924(1924-12-24)
ԾննդավայրՏալ-Կուսկարովո, Q4451007?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 25, 2000(2000-11-25) (75 տարեկան)
Մահվան վայրՈւֆա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄագնիտոգորսկի մանկավարժական ինստիտուտ (1948) և Բաշկորտոստանի պետական համալսարան (1956)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1985)
Մասնագիտությունգիտնական

Սարիա Ֆազուլլովնա Միրժանովա (բաշկիրերեն՝ Сәриә Фазыл ҡыҙы Әмирйәнова, դեկտեմբերի 24, 1924(1924-12-24), Տալ-Կուսկարովո, Q4451007?, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 25, 2000(2000-11-25), Ուֆա, Ռուսաստան), բաշկիր լեզվաբան, թյուրքագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1985), Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1985):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրժանովա Սարիա Ֆազուլլովնան ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 24-ին, ԲԻԽՍՀ Տամյան-Կատայսկի շրջանի Կուսկարովո գյուղում (այժմ՝ Բաշկորտոստանի Հանրապետության Աբզելիլովսկի շրջանի համանուն բնակավայրում)։ Դպրոցից հետո Սարիա Միրժանովան ընդունվել է Տեմյասովսկի բաշկիրական մանկավարժական ուսումնարան և սկսում է աշխատել Ասկարովսկի միջնակարգ դպրոցում, որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1948 թվականին՝ Մագնիտոգորսկի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո, մինչև 1955 թվականն աշխատել է որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիբաևսկի միջնակարգ դպրոցում և Խաբարովսկ քաղաքի № 14 դպրոցում, 1955 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Բաշկիրիայի մասնաճյուղի Լեզվի պատմության և գրականության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ։ 1956 թվականին Սարիա Ֆազուլլովնան ավարտել է Բաշկիրիայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ 1967 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Բաշկիրական լեզվի Կուբալյական խոսելաձև» թեմայով։ 1979 թվականին լույս է տեսել «Բաշկիրական լեզվի հարավային բարբառը» մենագրությունը, որն էլ հիմք է հանդիսանում դոկտորական ատենախոսության համար, 1984 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Բաշկիրական լեզվի հարավային բարբառը» թեմայով։ 1991 թվականին լույս է տեսել «Բաշկիրական լեզվի հյուսիս արևմտյան բարբառը» մենագրությունը[1][2]։

Սարիա Միրժանովան իրեն դրսևորել է որպես թյուրքագիտության, բաշկիրական բարբառագիտության և բառարանագրության բնագավառի մասնագետ։ Հրատարակել է ավելի քան 40 գիտական աշխատություններ։ Սարիա Ֆազուլլովնան մասնակցել է նաև «Բաշկիրական բարբառների բառարանի» 3 հատորների, բաշկիրերեն-ռուսերեն, ռուսերեն-բաշկիրերեն և այլ բառարանների կազմման աշխատանքներին։ Լինելով բարբառագետ՝ ուսումնասիրել է լեզուների փոխազդեցությունը ժողովրդական խոսակցության, գրական լեզվի և բարբառների մակարդակով։ Բացի այդ Սարիա Միրժանովան եղել է բանահավաք, հավաքել է բաշկիրական ժողովրդական արվեստի ստեղծագործություններ։ Սարիա Միրժանովան եղել է «Կուբաիր» ազգային, ժողովրդական անսամբլի մենակատար, մասնակցել է ժողովրդական ինքնագործունեության բազմաթիվ մրցույթների և դարձել հաղթող։ 1970-1980-ական թվականներին «Մելոդիա» ձայնագրման ընկերությունը թողարկել է բաշկիրական ժողովրդական երգերի ձայնասկավառակ Սարիա Միրժանովայի կատարմամբ[3]։

Սարիա Ֆազուլլովնա Միրժանովան մահացել է 2000 թվականի նոյեմբերի 25-ին Ուֆա քաղաքում, թաղված է Տիմաշևսկու գերեզմանատանը։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Северо-западный диалект башкирского языка. Уфа, 1991. / Բաշկիրական լեզվի հյուսիս արևմտյան բարբառը։ Ուֆա, 1991։
  • Южный диалект башкирского языка. М., 1979. / Բաշկիրական լեզվի հարավային բարբառը Մ., 1979[4]:
  • О древних этноязыковых связях башкир и венгров//Советская тюркология. Баку, 1981. № 1. С.44-45. / Բաշկիր և հունգար ժողովուրդների հնագույն ազգագրական և լեզվական կապերի մասին։ Խորհրդային թուրքագիտություն։ Բաքու, 1981, № 1, էջ 44-45։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբզելիլովսկի շրջանի Ասկարովո գյուղում Սարիա Միրժանովայի անունով անվանակոչվել է փողոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ураксин З. Г. Миржанова Сария Фазулловна.// Башкортостан: краткая энциклопедия. - Уфа: Башкирская энциклопедия, 1996. - С. 403. - 672 с. - ISBN 5-88185-001-7.
  2. Псянчин, Ю. Яркий представитель башкирской диалектологии / Юлай Псянчин // Ватандаш / Соотечественник / Compatriot. - 2016. - № 10. - С. 181-193.
  3. «МИРЖАНОВА Сария Фазулловна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «Миржанова, Сария Фазулловна - Южный диалект башкирского языка [Текст] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.