Սարգիս Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Շահնազարյան
Ծնվել է1911
ԾննդավայրՋալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել է1974
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Սարգիս Գրիգորի Շահնազարյան (1911, Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1974), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1967): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Շահնազարյանը ծնվել է 1911 թվականին, Ստեփանավանում։ Վաղ հասակից զրկվել է ծնողներից։ Ծննդավայրում ստացել է միջնակարգ կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի բանֆակում։ 1933-1935 թվականներին Շահնազարյանը ծառայել է կարմիր բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է իր նախասիրած մասնագիտությամբ։ Մանկավարժական առաջին քայլերն արել է Վրացական ԽՍՀ Թելավիի և Լագոդեխի շրջանների հայկական դպրոցներում սկզբում՝ որպես ուսուցիչ, ապա՝ ուսմասվար և տնօրեն։ Այդ տարիներին էլ գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։ 1935-1940 թվականներին, աշխատանքին զուգընթաց, սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժնում, որն ավարտել է 1940 թվականին[1]։

Հայրենական մեծ պատերազմի սկզբից Շահնազարյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1941-1942 թվականներին Սարգիսը ծառայել է 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդում, ապա, 408-րդ հրաձգային դիվիզիայի 963-րդ հրետանային գնդում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Թամանի, Կերչի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։ 1944 թվականի հոկտեմբերին Շահնազարյանը ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո զորացրվել է[1]։

1944-1951 թվականներին Շահնազարյանը ղեկավարել է Սպիտակի շրջանի Համամլուի № 1 միջնակարգ դպրոցի աշխատանքները։ 1951-1971 թվականներին դպրոցի տնօրեն է աշխատել Սևանի շրջանի Ծովագյուղի, Լճաշենի, ապա՝ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցներում։ Նրա աշխատանքը բարձր է գնահատվել, պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար», «Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով։ 1967 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Շահնազարյանը մահացել է 1974 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1967)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]