«Սասուն» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանի Շահումյանի շրջանում։ 1989-1994 թվականներին ջոկատն առանձին կամ «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում («Արծիվ-23») մասնակցել է ՀՀԱրարատի (Երասխ), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի (Կոռնիձոր, Խոզնավար, Շուռնուխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար, Բաղանիս), Մեղրիի, Վարդենիսի և Արցախի ՀանրապետությանՄարտակերտի (Սարսանգի հիդրոհանգույց), Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Խաչատրյանը և Ա. Բոյմուշկյանը։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։