Սասնա Ծռեր կամավորական ջոկատ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Սասնա ծռեր |
Ստեղծվեց | 1991 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | Սամվել Գևորգյան, Ռուբեն Գևորգյան |
«Սասնա Ծռեր» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1991 թվականին՝ առանձնանալով «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատից։ 1990-1994 թվականներին ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ մասնակցել են Հայաստանի Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի, Իջևանի (Կիրանց) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Մարտակերտ), Ասկերանի (Խոջալու), Շուշիի, Քաշաթաղի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Տարբեր մարտական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Սամվել և Ռուբեն Գևորգյան եղբայրները։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է Սամվել Գևորգյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |