Սառա Դրյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Դրյու
անգլ.՝ Sarah Drew
Ծնվել էհոկտեմբերի 1, 1980(1980-10-01)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՇառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան և The Stony Brook School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի

Սառա Դրյու (անգլ.՝ Sarah Drew, հոկտեմբերի 1, 1980(1980-10-01)[1], Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Գրեյի անատոմիա» հեռուստաֆիլմում խաղացած դոկտոր Էյպրիլ Քեփների դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրյուն ծնվել է Շարլոթսվիլում, իսկ մեծացել է Նյու Յորքի Սթոնի Բրուք քաղաքում։ Լինելով դպրոցական՝ նա սկսել է իր կարիերան որպես հնչյունավորման դերասանուհի, աշխատել է «Դարիա» մուլտսերիալում։ 2002 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Վիրջինիայի համալսարանը, իսկ հետագա տարիներին ակտիվորեն երևացել է կինոնկարներում և հեռուստատեսությունում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Դրյուն «Ռոմեո և Ջուլիետա» բեմադրությունով առաջնաելույթ է ունեցել բեմում, իսկ 2003 թվականին դեր է ստացել «Վինսենթը Բրիկսթոնում» մյուզիքլում[2]։ «Ռադիո» (2003) կինոֆիլմից հետո 2008-2009 թվականներին Դրյուն սկսել է նկարահանվել «Այրու սերը» սերիալում։ 2008-2009 թվականին մի քանի անգամ հայտնվել է «Խենթերը» սերիալում, բացի այդ հյուր է եղել բազմաթիվ այլ շոուներում, այդ թվում`«Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում», Մասնավոր պրակտիկա և Կասլ։

2009 թվականի սկզբներին Շոնդա Ռայմսը Դրյուին վերցրել է իր «Տուփի ներսում» պիլոտ, որը որպես կանոնավոր սերիալ չի իրականացվել[3]։ Դա հանգեցրել է այն բանին, որ հենց նույն թվականին Ռեյմսը դերասանուհուն դոկտոր Էյփրիլ Քեփների դերով վերցրել է իր «Գրեյի անատոմիա» սերիալ։ Վեցերորդում պարբերական կարգավիճակում հայտնվելուց հետո Դրյուն, սկսած յոթերորդ եթերաշրջանից, մտցվել է սերիալի գլխավոր դերասանական կազմ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հունիսից Դրույն ամուսնացած է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի դասախոս Փիթեր Լանֆերի հետ։ Զույգը ունի երկու երեխա՝ որդին՝ Միքի Էմանուել Լանֆերը (ծնվ. 18.01.2012) և դուստրը Հաննա Մելի Ռոուզ Լանֆերը (ծնվ. 03․03․2014)[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրություններ
1997-2001 Դարիա Daria Սթեյսի Ռոու Հնչյունավորում, 26 էպիզոդներում
2000 Շուտով աշուն է՞ Is It Fall Yet? Սթեյսի Ռոու Հնչյունավորում
2002 Շուտով քոլե՞ջ է Is It College Yet? Սթեյսի Ռոու Հնչյունավորում
2004 Wanderfalls Wanderfalls Բյանկաա Նոուլզ 1 էպիզոդ
2004-2006 Այրու սերը Everwood Հաննա Ռադժերս Պարբերաբար դեր, 38 էպիզոդներում
2006 Դետեկտիվ Ռաշ Cold Case Ջենի 1 էպիզոդ
2007 Reinventing the Wheelers Բեքի Քոներ Պիլոտային սերիա
2007 Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Բեքա Ռեյնս 1 էպիզոդ
2008 Մեդիում Medium Սյուզի Քիներ 2 էպիզոդներ
2008 Անշնորհակալները Privileged Քենրին 1 էպիզոդ
2008-2009 Մասնավոր պրակտիկա Private Practice Ջուդի 2 էպիզոդներ
2009 Տուփի ներսում Inside the Box Մոլի Պիլոտային սերիա
2009 Կասլ Castle Հլոյա Ռիչարդսոն 1 էպիզոդ
2009 Սովորական տեսքով In Plain Sight Ռենչեյլ Ռոզենցվելգ 1 էպիզոդ
2008-2009 Խենթը Mad Men Քիթի Ռոմանո 4 էպիզոդներ
2009 Glee Glee Սյուզի Պեպեր 1 էպիզոդ
2010 Գերբնական Supernatural Նորա 1 էպիզոդ
2010 Մայամիի հիվանդանոցը Miami Medical Էմիլի 1 էպիզոդ
2009-իրական ժամանակ Գրեյի անատոմիա Grey’s Anatomy Դոկտոր Էյմպրիլ Քեպներ Կրկնվող դերեր (սեզոն 6)
Պարբերական դերեր (սեզոն 7)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Անվանումը անգլերեն Դեր Ծանոթագրոթություններ
2003 Ռադիո Radio Մերի Էլեն
2005 Բաքսթերը The Baxter Սերենա
2006 Կողպած վերևում Locked Upstairs Ջո Կարճամետրաժ ֆիլմ
2007 Ջութակը The Violin Ջուդիթ Կարճամետրաժ ֆիլմ
2007 Ամերիկյան անցյալ American Pastime Քեթի Բերել
2008 Արտակարգ ճանապարհորդություն Wieners Կարեն
2008 Դասարանի առջև Front of the Class Նենսի Լազարիս Հեռուստաֆիլմ
2010 Քաշել Tug Արիել
2014 Հանգստի գիշեր մայրիկի համար Mom’s Night Out Էլիսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 «Sarah Drew Biography». Buddy TV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  3. Matt Mitovich (2009 թ․ փետրվարի 27). «Pilot News: Everwood Alum, Others Join Shonda Rhimes Show». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Exclusive: 'Grey's Anatomy' promotes Sarah Drew». Entertainment Weekly. Time Inc. 2010 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  5. «Sarah Drew Welcomes Daughter Hannah Mali Rose». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Դրյու» հոդվածին։