Սանտի Պրունատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտի Պրունատի
Ծնվել էսեպտեմբերի 22, 1652(1652-09-22)[1]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1728(1728-11-28)[2][3] (76 տարեկան)
Մահվան վայրՎերոնա, Վենետո, Իտալիա[4]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչBiagio Falcieri? և Andrea Voltolino?
ԱշակերտներՋիամբետինո Չինյարոլի
ԶավակներMichelangelo Prunati?[5]
 Sante Prunati Վիքիպահեստում

Սանտի Պրունատի (անգլ.՝ Santi Prunati, սեպտեմբերի 22, 1652(1652-09-22)[1], Վերոնա, Վենետո, Իտալիա - նոյեմբերի 28, 1728(1728-11-28)[2][3], Վերոնա, Վենետո, Իտալիա[4]), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ, ծնվել և ակտիվ գործունեություն է ծավալել հիմնականում Վերոնայում։

Քրիստոսը Թոբիայի, Հրեշտակի և Սրբեր Լիբորիոյի և Ֆրանսիս դե Սեյսի հետ, Վերոնայի տաճար
Մոգերի երկրպագությունը, Գանդինոյի բազիլիկ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Անտոնիո Պրունատի անունով և մկրտվել է սեպտեմբերի 22-ին։ Սկզբնապես նա սովորել է Վոլտոլինո անունով մի նկարչի, այնուհետև` Բիաջիո Ֆալչիերիի հետ։ 19 տարեկանում նա ճանապարհորդել է դեպի Վիչենցա, որպեսզի նկարի Սան Ջակոպոյի երգչախմբում և պատկերազարդի Սան Ֆելիչե եկեղեցու խորանը «Պադուայի Սուրբ Անտոնիո» նկարով։

Այնուհետև նա ճանապարհորդել է դեպի Վենետիկ, որպեսզի աշխատի Ջիովանի Կառլո Լոթի ստուդիայում։ Հետո նա ճանապարհորդել է դեպի Բոլոնիա, որպեսզի պատկերազարդի տարբեր եկեղեցիներում։ Նա նաև ճանապարհորդել է դեպի Թուրին, որպեսզի նկարի Մարկես դե Պիանեցայի պալատում։

Նա նաև նկարել է Բերգամոյում։ «Վերջին ընթրիքը», որն սկզբնապես նկարված է եղել Սուրբ Թովմա Առաքյալ եկեղեցու համար, հետագայում գտնվել է Վերոնայի թանգարանում։ Նա նկարել է «Սուրբ Ընտանիքը Սրբեր Աննայի, Երիտասարդ Հովհաննես Մկրտչի և Դոնոր դալ Պոցոյի հետ» աշխատանքը Վերոնայի Սան Լորենցո եկեղեցու աբսիդի համար։

Նրա որդին` Միքելանջելո Պրունատին, նույպես նկարիչ էր։ Նրա աշակերտներից էին Անտոնիո Մելան, Ֆելիչե Տորելին, Ջիովանի Բատիստա Ռուբինին, Ֆելիչե Կապալետին, Բարտոլոմեո Սինյորինին[6], Պաոլո Պանելին[7] և նրա ամենահայտնի աշակերտը` Ջիամբետինո Չինյարոլին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.degruyter.com/view/AKL/_00134578
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/65010
  5. Union List of Artist Names — 2020.
  6. Bernasconi, page 374
  7. Notizie e Documenti di Giambettino Cignaroli, in Monumento Storici, by Giuseppe Biadego, Venice (1890), page 38.
  8. C. Bernasconi, page 375.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bryan, Michael (1889). Walter Armstrong & Robert Edmund Graves (ed.). Dictionary of Painters and Engravers, Biographical and Critical (Volume II L-Z). York St. #4, Covent Garden, London; Original from Fogg Library, Digitized May 18, 2007: George Bell and Sons. էջ 327.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  • Bernasconi, Cesare (1864). Painting Studi sopra la storia della pittura italiana dei secoli xiv e xv e della scuola pittorica veronese dai medi tempi fino tutto il secolo xviii. Googlebooks. էջ 371.
  • Church of San Lorenzo of Verona
  • Zannandreis, Diego (1891). Giuseppe Biadego (ed.). Le vite dei pittori, scultori e architetti veronesi. Stabilimento Tipo-Litografico G. Franchini, Verona; Digitized by Googlebooks from University of California copy on Feb 22, 2007. էջեր 297–298.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտի Պրունատի» հոդվածին։