Սանտա Մարիա դել Ջիլիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դել Ջիլիո
Santa Maria del Giglio
Սանտա Մարիա դել Ջիլիո
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՏարածաշրջանՍան Մարկո
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը966, 1105 և 1680
Ներկա վիճակգործող
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին և L. martagon?
ՃարտարապետՋուզեպպե Սարդի
Ճարտարապետական տիպեկեղեցի
Ճարտարապետական ոճԲարոկկո
Կառուցման ավարտ1681
Հիմնադրված966, 1105 և 1680
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria del Giglio (Venice) Վիքիպահեստում
chorusvenezia.org/chiesa-di-santa-maria-del-giglio

Սանտա Մարիա դել Ջիլիո (իտալ.՝ Santa Maria del Giglio, Santa Maria Zobenigo) բարոկկո ոճի կաթոլիկ տաճար Վենետիկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է X դարում։ Շինարարական աշխատանքներին սկիզբ է դրել Ջուբանիկոների ընտանիքի կողմից հիմնադրված հասարակական հիմնադրամը։

Տաճարի գլխավոր առանձնահատուկ գիծը նրա ճակատային մասն է, որը կառուցել է ճարտարապետ Ջուզեպպե Սարդին` ի պատիվ Անտոնիո Բարբարոյի ու նրա ընտանիքի[1]։ Տաճարներում սովորաբար հանդիպող սրբերի քանդակների փոխարեն այստեղ ուրվագծվում են Զադար, Հերակլիոն, Պադովա, Հռոմ, Սպլիտ քաղաքների տեսարանները, որոնք կարևոր դեր և նշանակություն են ունեցել այդ ընտանիքի համար[2]։ Բարբարոների ընտանիքը Վենետիկի ամենահարուստ, հայտնի ու ազնվազարմ ընտանիքներից էր։ Այս ազգանունը տարիներ շարունակ կրել են եպիսկոպոսներ, կարդինալներ, արվեստագետներ ու մեծն հումանիստներ։

Տաճարի սյուների միջև կերտված են Բարբարո եղբայրների արձանները։ Տաճարի թանգարանում ցուցադրվող կտավների շարքում են Ռուբենսի ու Տինտորետտոյի գործերից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martin Gaier, Facciate sacre a scopo profano. Venezia e la politica dei monumenti fra Quattro e Settecento. Istituto Veneto di Scienze, Lettere ed Arti, ISBN 88-88143-14-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դել Ջիլիո» հոդվածին։