Սամվել Վլադիմիրի Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)
Սամվել Վլադիմիրի Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1957(1957-09-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 2020(2020-11-27) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2000)
Մասնագիտությունմեխանիկոս
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Վլադիմիր Սարգսյան

Սամվել Վլադիմիրի Սարգսյան (սեպտեմբերի 1, 1957(1957-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2020(2020-11-27), Երևան, Հայաստան[1]), մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր[2] (1997), պրոֆեսոր (2000)։ Տեսական և կիրառական մեխանիկայի հայկական ազգային կոմիտեի անդամ (1997):
Վլադիմիր Սարգսյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-1979 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1979-1982 թվականներին եղել է ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի ասպիրանտ։ 1981 թվականից աշխատել է ԵՊՀ-ում։ 1983 թվականին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Магнитоупругие колебания и волны в пластинах с учетом поперечных сдвигов» թեմայով, 1997 թվականին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում դոկտոր ատենախոսություն՝ «Динамические задачи электропроводящих пластин в сильных магнитных полях» թեմայով։

1982-1986 թվականներին եղել է ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի ասիստենտ, 1986-2000 թվականներին՝ ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի դոցենտ, 2000 թվականից եղել է ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, 2000-2001, 2005-2007 թվականներին՝ ԵՊՀ հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ, 2007-2020 թվականներին՝ ԵՊՀ մեխանիկայի ամբիոնի վարիչ[1], 2012–2020 թվականներին՝ ԵՊՀ  «Մեխանիկայի տեսական հարցեր և կիրառություններ» ծրագրի գիտական լաբորատորիայի ղեկավար։

Աշխատանքները վերաբերում են դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկային, սալերի և թաղանթների տեսության դինամիկական խնդիրներին, բարակապատ մարմինների մագնիսա-առաձգականության տեսությանը[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ,
  • ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» և «ԵՊՀ գիտական տեղեկագիր» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ,
  • ՀՀ ԲՈՀ-ի 047 մասնագիտական խորհրդի անդամ,
  • ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ,
  • ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մահացել է Սամվել Սարգսյանը
  2. Սարգսյան Սամվել Վլադիմիրի, Ֆիզիկամաթեմատիկականգիտությունների դոկտոր
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Վլադիմիրի Սարգսյան» հոդվածին։