Սամվել Գևորգյան (մարզիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Գևորգյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Գևորգյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Սամվել,Կառլենի Գևորգյան
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝հունա-հռոմեական ըմբշամարտ
Երկիր՝Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 23 1970թ.
Ծննդավայր՝Երևան/Հայաստան

Սամվել Կառլենի Գևորգյան (1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ է, ՀՀ վաստակավոր մարզիչ։ Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ։

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկսեց զբաղվել ըմբշամարտով, 8 տարեկան հասակից (1978 թ.):

Նրա մարզիչները ՝ Գագիկ Խաչատրյանը և Էդվարդ Սահակյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ են։

Հայաստանի պատանիների չեմպիոն եւ մրցանակակիր (1980-ականներին).

Համամիութենական մրցաշարերի բազմակի հաղթող երիտասարդների շրջանում։

1988 թ.-ին նա անցավ զինվորական ծառայության։

Սպորտի Վարպետի թեկնածու, Սպորտի վարպետ։

Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի հիմնադիր։

90-ականներին, նա անցավ մարզչական աշխատանքի Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցում[1]։

2007 թ.-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի Հայկական Պետական ինստիտուտը[2] :

2002 թ.-ին նրան շնորհվել է Միջազգային Սպորտի Վարպետ կոչումը։

2003 թ. Օլիմպիական ռեզերվ դպրոցի հիմնադիր և տնօրեն։

2002 թ.-ին նա դարձավ Հայաստանի վաստակավոր մարզիչ։

2007 թ.-ին նա եղել է Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ և Յ. Պատրիկեևի անձնական մարզիչը, ով դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։

2015 թ.-ին Սամվել Գևորգյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը, որը ներկայացնում էր Մ. Հարությունյանը, բերեց միակ արծաթե մեդալը Բաքվի մրցումներում։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Գևորգյանի մի շարք աշակերտներ դարձան աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ։

2001 թ.-ին Վաղինակ Գալստյանը դարձավ աշխարհի չեմպիոն.[3]

2001 թ.-ին Կարեն Մնացականյանը դարձավ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2006-ին նա դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն[4]

Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։

2007 թ.-ին Պատրիկեև, Յուրի Նիկոլաևիչը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Պեկինում, Հայաստանի կողմից.

2013 թ.-ին Ասլանյան Կարենը դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր (2018, 2019, 2020), Կլայպեդա քաղաքում 2017 թվականին Աշխարհի չեմպիոն զինծառայողների շրջանում։

Սամվել Գևորգյանը Եվրոպայի և Օլիմպիական խաղերի 2016 թ. արծաթե մեդալակրի Միհրան Հարությունյանի պատասխանատու մարզիչն է։

2018 թ.-ին Դավիթ Հովասափյանը[5], դարձավ աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր։

Թիմային առաջնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թ.-ին թիմային պայքարում դարձավ Եվրոպայի չեմպիոնների գավաթի հաղթող, «Սամուրգաշև եղբայրներ» ակումբից։
  • Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր 2009 թ. թիմային հաշվարկում Ֆրանսիա-Կլարմոֆերոն։
  • 2010 թվականի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր թիմային մրցույթում «Հայաստան-Երևան» թիմից։

Մրցանակներ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թ.-ին շնորհակալագիր է ստացել ՀՀ Նախագահից։
  • 2012 թ.-ին շնորհակալագիր է ստացել ՀՀ Նախագահից։
  • 2014 թվականին Սամվել Գևորգյանը ՀՀ Նախագահից ստացավ Երախտագիտության մեդալ?! :
  • Երկու անգամ պարգևատրվել է Հայաստանի օլիմպիական կոմիտեից «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ» մեդալով։
  • 2016 թվականին պարգևատրվել է «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» մեդալով ։
  • Պարգևատրվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական աշխատող» մեդալով։
  • Պարգևատրվել է «ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» հուշամեդալով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]