Սակագին «Ամանորյա»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սակագին «Ամանորյա»
ռուս.՝ Тариф Новогодний
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն, կինոֆանտաստիկա և մելոդրամա
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Բեդարև
ՊրոդյուսերԻգոր Տոլստունով
Սցենարի հեղինակԵվգենի Բեդարև
ԴերակատարներՄաքսիմ Մատվեև, Վալերիա Լանսկայա, Եկատերինա Մալիկովա, Մարիա Արոնովա, Դմիտրի Դյուժև, Միրոսլավա Կարպովիչ, Միխայիլ Պորեչենկով, Ռոման Պոլյանսկի, Վալերի Մելաձե և Յուրի Ցուրիլո
ԵրաժշտությունԱնդրեյ Զուև
ԿինոընկերությունProfit և Մոսֆիլմ
Տևողություն83 րոպե
Շահույթ3 877 492 $[1]

«Սակագին «Ամանորյա»» (ռուս.՝ «Тариф "Новогодний"»), ռուսական ամանորյա կատակերգություն ֆանտաստիկայի տարրերով։ Ֆիլմը թողարկվել է 2008 թվականի դեկտեմբերի 4-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում խաղարկվում է «Ամանորյա» սակագին, որը բաժանում է տարօրինակ մի կին Անդրեյ անունով երիտասարդ մի տղայի բջջային հայտնի կապի հեռախոսների խանությում, երբ վերջինս ցանկանում էր գնել հեռախոս։ Անդեյը ընկերների հետ դիմավորում է Նոր 2009 թվականը Կարմիր հրապարակում և ըստ հին ավանդության՝ զանգահարում է անծանոթ համարով, որպեսզի շնորհավորի անծանոթ մարդու։ Այդպես նա ծանոթանում է Ալյոնայի հետ, որից հեռացել էր սիրելի մարդը։

Երբ նրանք ցանկանում են հանդիպել, բացահայտում են, որ ապրում են տարբեր ժամանակահատվածում․ աղջիկը ապրում է 2008 թվականին, իսկ տղան՝ 2009 թվականին, ընդ որում տարբերությունը ընդհամենը 1 տարի է։ Անդրեյը որոշում է այցելել Ալյոնային ըստ նրա հասցեի և շոկի է ենթարկվում, երբ իմանում է, որ աղջիկը մահացել է զանգվածային ավտովթարի ժամանակ Նոր 2009 թվականից 15 րոպե առաջ։ Ցանկանալով կանխատեսել ավտովթարը՝ Անդրեյը 2009 թվականին իրականացնում է վթարի պատճառնորի մի ամբողջ հետաքննություն՝ բացահայտելով ողբերգության նույնիսկ ամենափոքրիկ մանրամասնությունները, և Ալյոնային պատմում է ամենը, ինչ ինքը և իր ընկերները կարողացել են իմանալ։ Ինֆորմացիայի հետ իր համար 2008 թվականի ավարտին նա Ալյոնային տեսաուղերձ է ուղարկում։ Աղջիկը իրեն օգնող ընկերներից թիմ է հավաքում։ Անդրեյն անդ ժամանակ Մոսկվայում չի լինում։ Նա երկարաժամկետ գործուղման է Ավստրիայում և չի կարող օգնել։ Ըստ տղայի տեղեկությունների՝ վթարի մեղավորը Jeep-ի հարբած վարորդն է լինելու․ նա փակելու էր բենզատար մեքենայի ճանապարհը՝ դուրս գալով հանդիպակաց գիծ, այն կարգելակեր, որի հետևանքով բենզատարի կցորդը կթռչի և կբախվի Ալյոնայի ավտոբուսին, որի հետևանքով պայթյուն կառաջանա և ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր մասնակիցները կվախճանվեն։

Թիմի անդամները, ուսումնասիրելով 2009 թվականից Անդրեյի տրամադրած տեղեկությունները, հստակ պլան են մշակում։ 2009 թվականի նոր տարվա գիշերը Ալյոնան պետք է լինի վթարի վայրում, սակայն պետք է կանգնի մայթին։ Մնացածները փորձում են կանգնեցնել տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Սակայն պլանավորված և ոչ մի գործողություն հաջողության չի հասնում։ Բացի այդ ճակատագրական ավտոբուսում Ալյոնայի փոխարեն հայտնվում է Անդրեյը, ով արդեն գործուղումից վերադառնում էր։ Իրավիճակը կրիտիկական է դառնում։ Ավտոբուսին է մոտենում ամենագնացը, որն այս ու այնկողմ է գնում․ երկու երիտասարդ փորձում են ղեկը կառավարել։ Նրանց է մոտենում բենզատար մեքենան, որտեղ Օլեչկան փորձում է վարորդին համոզել, որ նա իր պահապան հրեշտակն է, և որ այնտեղ վթար է տեղի ունենալու։ Չնայած թիմը ջանք չէր խնայում՝ վթարն այնուամենայնիվ տեղի ունեցավ։ Սակայն պայթյուն տեղի չունեցավ։ Անդրեյը դուրս է գալիս ավտոբուսից երթևեկելի հատված, որտեղ քիչ էր մնում բենզատարը խփեր։ Ալյոնան վերջին պահին հասցնում է նրան հրել՝ մնալով ողջ։ Նրանք կրկին ծանոթանում են 2008 թվականի վերջին։

Ֆիլմի վերջում հեռախոսների վաճառքի բաժին է մտնում սրճարանի մատուցող, և այն նույն տարօրինակ կինը նրան գնված հեռախոսի հետ տալիս է անվճար «Ամանորյա» սակագին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մաքսիմ Մատվեև Անդրեյ
Վալերիա Լանսկայա Ալյոնա
Սվետլանա Սուխանովա Ռիտա
Բորիս Կորչևնիկով Պաշկա
Եկատերինա Մալիկովա Մաշա
Եվգենի Սլավսկի Վադիմ
Ռոման Պոլյանսկի Կոտ
Միրոսլավա Կարպովիչ Օլեչկա
Մարկ Բոգատիրյով Մաքս
Ստաս Բելյաև Դանիլով
Լանա Շչերբակովա Վիկա
Տատյանա Վասիլևա տարօրինակ կին
Մարիա Արոնովա ավտոբուսի վարորդ
Միխայիլ Պորեչենկով Վիտալի Բարինով ամենագնացի վարորդ
Դմիտրի Դյուժև բենզատարի վարորդ
Վալերի Մելաձե կոլորիտային վրացի
Տատյանա Օռլովա Մատիլդա Գենրիխովնա
Վլադիմիր Կռիլով խոզուկի դիմակով տղա
Նոննա Գրիշաևա ժպտերես ծաղկավաճառ
Յուրի Ցուրիլո հսկա տղամարդ ավտոբուսում
Ֆյոդոր Դոբրոնրավով բարեհոգի վարորդ
Անաստասիա Ցվետաևա մատուցող սրճարանում
Միխայիլ Պոլիցեյմակո տեսուչ
Ալեքսանդր Գրիշաև տեսուչ
Ալեքսանդր Չեռնյավսկի տեսուչ
Սերգեյ Դորոգով դրուժիննիկ
Գալինա Դանիլովա ուղևոր ավտոբուսում
Եկատերինա Կոպանովա ակնոցով աղջիկ
Մարիաննա Շուլց հուշանվերների խանութի վաճառող
Աննա Անտոնենկո-Լուկոնինա տարեց ուղևոր
Իվան Դոան կոնսերվատորիայի ուսանող

ՄՏՍ-ի թաքնված գովազդ և դատական հայց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի տեսարանները, երբ հերոսները «Ամանորյա» սակագնով հեռախոս են ստանում, տեղի են ունենում ՄՏՍ-ի բջջային կապի սրահում, ինչը հաստատվում է կադրում բազմիցս հայտվող ընկերության տարբերանշաններով։ Իրական Мобильные ТелеСистемы ընկերությունը, որը ֆիլմի պրեմիերայի ժամանակ կազմակերպել էր նախամանորյա ակցիա՝ կապված նրա նոր «Ամանորյա» սակագնի հետ, ֆիլմում տեղադրել է իր գովազդը։ Սա ընկերությանն արժեցել է 11,3 միլիոն ռուսական ռուբլի, որը վճարվել է ֆիլմի պրոդյուսերներին։ Բացի այդ, «Սակագին «Ամանորյա»» ֆիլմի կադրերն օգտագործվել են ռուսական մի քանի հեռուսատալիքների ցուցադրված ՄՏՍ-ի գովազդային տեսահոլովակում։

Դերասանուհի Տատյանա Վասիլևան, որը կատարել է այն կնոջ դերը, ով գլխավոր հերոսին ամանորյա սակագնով հեռախոս է վաճառում և ներկա է գովազդում, 2009 թվականի դեկտեմբերին հայց է ներկայացրել ընդդեմ ՄՏՍ-ի և հեռուստաալիքների, որոնք ցուցադրել են այս տեսանյութը։ Նա հայտարարել է, որ չի տվել գովազդում նկարահանվելու համաձայնություն[2][3]։ Այս գործը Ռուսաստանում առաջին դատական գործն էր՝ կապված կինոյում թաքնված գովազդի հետ։ Դատական լսումները տևել են մինչև 2011 թվականը, երբ Մոսկվայի արբիտաժային դատարանը վճիռ է կայացրել հօգուտ հեռուստաալիքների՝ մասնավորապես նշելով, որ դերասանուհուն չեն պատկանում կադրերի հեղինակային իրավունքները[3][4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/intl/cis/opening/
  2. «В России впервые оспорили в суде скрытую рекламу в кино» (ռուսերեն). Лента.Ру. 2010 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 «Суд отклонил иск Татьяны Васильевой к "ТВ Центру"» (ռուսերեն). Лента.Ру. 2010 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  4. «Татьяна Васильева пожаловалась в суд из-за рекламы "Новогоднего тарифа"» (ռուսերեն). Лента.Ру. 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  5. Дмитрий Щитов (2011 թ․ նոյեմբերի 6). «ВАС не стал пересматривать отказ актрисе Васильевой в иске к ТНТ» (ռուսերեն). РИА-Новости. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.