Սախալին կղզին (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սախալին կղզին
ռուս.՝ Остров Сахалин
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական գիրք և ճամփորդական գրականություն
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1891
Հրատարակվել է1893 և 1894

«Սախալին կղզին» (ռուս.՝ «О́стров Сахали́н»), Ա. Պ. Չեխովի կողմից 1891—1893 թվականներին գրված գիրք՝ ճամփորդական նոթերի ժանրով, որը հեղինակը գրել է 1890 թվականի ամառը և աշնանը՝ Սախալին կղզի ուղևորությունից հետո։ Գրքի հիմքում ընկած են ինչպես Չեխովի անձնական տպավորությունները, այնպես էլ նրա հավաքած լայնածավալ վիճակագրական տվյալները։

Ուսումնասիրողների կարծիքով այդ գրքի ժանրի առումով մեծ ազդեցություն են ունեցել Ֆ. Մ. Դոստոևսկու «Գրառումներ մեռյալ տնից» և Ս. Վ. Մաքսիմովի «Սիբիր և տաժանավայր» ստեղծագործությունները, ինչի մասին հեղինակը բազմիցս հիշատակել է բնագրում[1]։

Ստեղծման և հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովը Սախալինից Մոսկվա է վերադարձել 1890 թվականի դեկտեմբերի 8-ին և 1891 թվականի սկզբին սկսել գրքի աշխատանքները։ Սկզբում նա պատրաստվել է տպագրել իր գիրքն ամբողջությամբ և հրաժարվել առանձին մասերը ժողովածուներում կամ ամսագրերում հրատարակելուց, բայց 1892 թվականին համաձայնվել է հրատարակել XXII գլուխը («Փախստականները Սախալինում») «Օգնություն քաղցածներին» ժողովածուում[1][2]։

I—XIX գլուխները առաջին անգամ տպագրվել են 1893 —1894 թվականներին (№ 10—12, № 2—7) «Ռուսական միտք» ամսագրում[3]։ 1895 թվականին գիրքը լույս է տեսել առանձին հրատարակությամբ՝ «Սախալին կղզին» (Ճամփորդական նոթեր) վերնագրով, XX—XXIII գլուխների ավելացումով և առաջին տասնինը գլուխների փոքր ուղղումով[4][5][6]։ «Օգնություն քաղցածներին» ժողովածուից XXII գլուխը առանձին հրատարակությամբ վերատպվել է (բավականաչափ կրճատումներով և ուղղումներով)[7]։

Ժամանակակիցների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճամփորդական ակնարկները բավականաչափ հետաքրքրություն են առաջացրել ընթերցողների և լրագրողների շրջանում։ Շատերը համակարծիք էին հեղինակի հետ։ Այսպես՝ Ե. Ա. Եֆիմովը համամիտ էր Չեխովի հետ՝ կապված հնացած «Աքսորյալների մասին կանոնադրության» քննադատության հետ, մասնավորապես՝ երեխաներին տաժանակիր աշխատանքի ուղարկելու։ Դրա հետ միասին նա հիացել է հեղինակի աշխատունակության վրա. «Կարդալով գիրքը՝ ես զարմացել եմ՝ ինչպես կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում (երեք ամիս) այդպես մանրակրկիտ ուսումնասիրել սախալինյան տաժանավայրի և գաղութի կենցաղը»։ Այնուհետև ավելացրել է. «Ա. Պ. Չեխովի կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը շատ արժեքավոր նյութ է պատժի համակարգի փոփոխության ու աքսորի չեղարկման հարցերը քննարկելու համար»[8]։

Պ. Չ. Չերնչը և Պ. Լվովը Տոմսկի «Սիբիրյան բանբեր» լրագրում նշել են, որ «Չեխովը՝ որպես գեղագետ, այս անգամ քիչ է նկարագրել։ Իր՝ սեղմ և սառը լեզվական ոճից կարծես փչում է մելամաղձոտ զբոսաշրջիկի տրտմություն, ով չի նկատում շրջակայքի գեղեցկությունը։ Այնուամենայնիվ, Չեխովին մեղադրել բոլոր նկարագրություններում պատկերավորության բացակայության մեջ, չի կարելի»[9]։

1898 թվականին Ս. Ա. Տոլստայան իր օրագրում թողել է հետևյալ գրությունը. «Երեկոյան բարձրաձայն կարդում էինք Չեխովի «Սախալինը»։ Մարմնական պատժի սարսափազդո՜ւ մանրամասնություններ։ Մաշան լաց եղավ. իմ սիրտը կեղեքվեց»[10]։ Ճանաչված ռուս իրավաբան Ա. Ֆ. Կոնին գրել է Չեխովի և նրա գրքի մասին. «Նա դժվար, բազում փորձությունների, տագնապների ու վտանգների հետ կապված, իր առողջության վրա կործանարար ազդեցություն ունեցած ճամփորդություն է ձեռնարկել՝ տեղում այդ գաղութացումն ուսումնասիրելու նպատակով։ Այդ ճամփորդության արդյունքը՝ Սախալինի մասին նրա գիրքը, իր վրա կրում է արտակարգ նախապատրաստության և ուժերն ու ժամանակն անխնա վատնելու կնիքը։ Նրանում խիստ ձևի ու գործնական տոնի, բազմաթիվ փաստական և թվային տվյալների հետևում զգացվում է գրողի վշտահար ու վրդովված սիրտը»[11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Чехов Антон Павлович. Остров Сахалин «Остров Сахалин». Электронная библиотека ModernLib.Ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Կողմ Беглые на Сахалине // Помощь голодающим / Научно-литературный сборник: С прил. фототип. и цинкогр. — М.: Русские ведомости, 1892. — С. 227—248. — [2], II, IV, 9 л. ил.; 24; 593 с. — 6100 экз.
  3. Впервые —{{{վերնագիր}}}.
  4. Чехов А. П. Остров Сахалин (Из путевых записок). — М.: изд. ред. журнала «Русская мысль», 1895.
  5. «"Остров Сахалин" (Из путевых записок) Антона Павловича Чехова. Справка». РИА Новости. МИА «Россия сегодня». 2010 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  6. Կողմ. «Остров Сахалин (Из путевых записок)». «100 лучших книг»[Электронный ресурс]. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Чехов, 1892, Помощь голодающим: Научно-литературный сборник
  8. «Из жизни каторжных Илгинского и Александровского <...> заводов». М., 1900, стр. 48—49, 52—53.
  9. «Сибирский вестник», 1893, № 138, 26 ноября; см. также: 1894, № 115, 1 октября.
  10. «Дневники Софьи Андреевны Толстой», т. 3. М., 1932, стр. 94.
  11. Кони А. Ф. Избр. произв., т. 2, М., 1959, стр. 342—343, 346—347.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]