Ռուս-իրաքյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս-իրաքյան հարաբերություններ
Իրաք և Ռուսաստան

Իրաք

Ռուսաստան

Ռուս-իրաքյան հարաբերություններ (ռուս.՝ Российско-иракские отношения), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Իրաքի Հանրապետության միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1941 թ. մայիսին, խզվել են 1955 թ. և վերականգնվել 1958 թ. հուլիսին՝ Իրաքի Հանրապետության հռչակումից հետո։ Ստորագրվել են առևտրական 1958, տնտեսական և տեխնիկական, մշակութային համագործակցության 1959, օդային հաղորդակցության 1962, Իրաքին մեքենաներ ու սարքավորում մատակարարելու 1966 թ. և 1967 թ. արձանագրություններ), Իրաքի նավթարդյունահանման արտադրության զարգացմանը աջակցելու 1969, անասնապահական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման 1971 են համաձայնագրեր։ 1972 թ. «բարեկամության և համագործակցության» պայմանագրում կողմերը հաստատեցին իրենց ժողովուրդների սոցիալտնտական նվաճումները պահպանելու և զարգացնելու ձգտումը։ Նոր համաձայնագրեր կնքվեցին Իրաքում ջերմաէլեկտրակայանների, ցեմենտի գործարանի շինարարությանն աջակցելու, ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու (1975), առևտուրը զարգացնելու (1981) վերաբերյալ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 516