Ռուսլան Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Սարգսյան
Ծնվել էմարտի 26, 1957(1957-03-26) (67 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Արցախ
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ

Ռուսլան Միքայելի Սարգսյան (մարտի 26, 1957(1957-03-26), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1990 թվականին ավարտել է Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանի հեռակա բաժինը։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից մասնակցել է մի շարք մարտերի և լուսանկարել դրվագներ մարտական գործողություններից։ Եղել է «Հայ զինվոր» թերթի արտահաստիքային թղթակիցը Արցախում։ Վիրավորվել է Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի ինքնապաշտպանության ժամանակ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին «Հայ զինվոր» թերթի ցուցասրահում բացվել է նրա «Պատերազմն Արցախում», իսկ Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնի ժամանակ՝ «Արցախը երեկ և այսօր» խորագրերով ցուցահանդեսները։

1998 թվականին մասնակցել է նաև Ազով-Սևծովյան հայ համայնքների միավորմանը կից գործող «Արցախյան հայրենակցական միության» կազմակերպած ցուցահանդեսին (ֆոտոսրահ՝ «Արցախ»)։ Սարգսյանի լուսանկարների մեծ մասը տպագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Լիբանանի պարբերականներում։

«Ռեքվիեմ» եռանկարի և մի շարք լուսանկարների համար արժանացել է «Մարտիկ» թերթի և Պաշտպանության նախարարության մրցանակների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։