Ռութ Փարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռութ Փարք
Ծնվել էօգոստոսի 24, 1917(1917-08-24)[1][2][3]
ԾննդավայրՕքլենդ, Նոր Զելանդիա
Վախճանվել էդեկտեմբերի 14, 2010(2010-12-14)[4][2][3] (93 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Քաղաքացիություն Նոր Զելանդիա և  Ավստրալիա
Ուշագրավ աշխատանքներPlaying Beatie Bow?
Պարգևներ
ԱմուսինD'Arcy Niland?
ԶավակներKilmeny Niland? և Deborah Niland?
Կայքruth-park.com.au
 Ruth Park Վիքիպահեստում

Ռոսինա Ռութ Լուսյա Փարք (անգլ.՝ Rosina Ruth Lusia Park, օգոստոսի 24, 1917(1917-08-24)[1][2][3], Օքլենդ, Նոր Զելանդիա - դեկտեմբերի 14, 2010(2010-12-14)[4][2][3], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռութ Փարքի հայրն ու մայրը շոտլանդանցի են եղել։ Ավելի ուշ նրա ընտանիքը տեղափվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզուց հարավ գտնվող Տե Կուիթի, որտեղ նրանք ապրել են մեկուսացված վայրերում[6]։ Մեծ ճգնաժամի ժամանակ նրա բանվոր հայրը զբաղվել է ճանապարհների և կամուրջների շինարարությամբ։ Աշխատել է որպես վարորդ, կատարել կառավարության օգնության աշխատանքները և սկսել աշխատել սղոցարանում։ Վերջապես նա վերադարձել Է Օքլենդ, որտեղ էլ միացել է քաղխորհրդի աշխատակազմին։ Ընտանիքը բնակվել է հանրային բնակարաններում, որոնք Նոր Զելանդյայում հայտնի էին որպես պետական տուն։

Ռուտ Պարկը, կաթոլիկական տարրական դպրոց հաճախելուց հետո, մասնակի կրթաթոշակ է շահել ավագ դպրոց ընդունվելու համար, սակայն նրա ավագ դպրոցի կրթությունը ստացել է ընդհատումներով, երբ նրա հնարավորությունները չէին ներում դպրոց հաճախել[7]։ Նա նաև Օքլենդի համալսարանն ավարտել է էքստռն կուրսով[8]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի՝ որպես պրոֆեսիոնալ գրող, առաջին առաջընթացը տեղի է ունեցել, երբ նա աշխատանքի է ընդունվել Օքլենդ Սթար թերթում որպես լրագրող։ Նա աշխատանքի առաջարկ էր ընդունել Սան Ֆրանցիսկոյի քննիչից, բայց Փերլ Հարբորի ռմբակոծությունից հետո Միացյալ Նահանգներ մուտք գործելու պահանջների խստացումը նրան ստիպեց փոխել ծրագիրը։ Եվ 1942 թվականին նա տեղափոխվել է Սիդնեյ՝ աշխատանքի անցնելով թերթում[8]։

Նույն թվականին նա ամուսնացել է ապագա ավստրալիացի գրող Դարսի Նիլանդի (1917-1967) հետ։ Նախքան այդ նրա հետ նամակագրական կապի մեջ էր մի քանի տարի և վերջապես հանդիպել է Սիդնեյ այցի ժամանակ։ Ռուտ Պարկը Սիդնեյում սկսել է անկախ գրողի գործունեությունը[9]։ Պարկն ու Նիլանդը հինգ երեխա են ունեցել։ Նրանց կրտսեր երկվորյակ դուստրերը՝ Կիլմենին և Դեբորան, դարձել են գրքի նկարազարդողներ։

Պարկի ամուսինը՝ Նիլանդը մահացել է 49 տարեկանում, սրտի կաթվածից։ Պարկը շատ ծանր է տարել ամուսնու մահը, ինչպես նաև դստեր՝ Կիլմենի մահը, որը, նույնպես, վաղ տարիքում է մահացել։

Պարկն ունեցել է տասնմեկ թոռ և հինգ ծոռ։ Գրող Ռեյֆ Չեմպիոնը նրա փեսան էր։ Իսկ Դարսիի եղբայր Նիլանդ Բերեսֆորդն ամուսնացել է Ռուտ Պարկի քրոջ՝ Ջոսելինի հետ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 թվական, Հարպը հարավում անգլ.՝ The Harp in the South
  • 1949 թվական, Խեղճ մարդու նարնջագույն անգլ.՝ Poor Man’s Orange 1951 թվականին հրատարակվել է նաև Պլիմութ փողոց անգլ.՝ Plymouth Street վերնագրի ներքո
  • 1951 թվական, Կախարդի փուշը անգլ.՝ The Witch’s Thorn
  • 1953 թվական, Վարդերի ուժ անգլ.՝ A Power of Roses
  • 1953 թվական, Օձի բերկրանքը անգլ.՝ Serpent’s Delight 1961 թվականին հրատարակվել է նաև Բարետես կանայք անգլ.՝ The Good Looking Women վերնագրի ներքո,
  • 1955 թվական, Վարդագույն ֆլանել անգլ.՝ Pink Flannel 1981 թվականին Սիրելի սրտեր և նուրբ մարդիկ անգլ.՝ Dear Hearts and Gentle People, վերնագրի ներքո
  • 1957 թվական, Մեկ կտուց, երկու կտուց անգլ.՝ One-a-Pecker, Two-a-Pecker 1958 թվականին հրատարակվել է Սառնամանիքն ու կրակը անգլ.՝ The Frost and the Fire
  • 1977 թվական Թրեր, պսակներ և մատանիներ անգլ.՝ Swords and Crowns and Rings
  • 1985 թվական, Միսս անգլ.՝ Missus
  • 1962-82 թվական, Խառնաշփոթ գլխաշորը անգլ.՝ The Muddle-Headed Wombat
  • 1962 թվական, Օդային բարձրացում Գրանդի համար անգլ.՝ Airlift for Grandee
  • 1962 թվական, Ծննդյան տոնի ճանապարհը անգլ.՝ The Road to Christmas
  • 1962 թվական, Ճանապարհ ծովի տակ անգլ.՝ The Road Under the Sea
  • 1962 թվական Շաքի կղզին անգլ.՝ The Shaky Island
  • 1962 թվական, Քեռի Մատ Մուտանը անգլ.՝ Uncle Matt’s Mountain
  • 1967 թվական, Մատանին կախարդի համար անգլ.՝ The Ring for the Sorcerer
  • 1968 թվական, Սիքսպենի կղզին անգլ.՝ The Sixpenny Island
  • 1969 թվական,Նուկին և ծովի օձը. Մաորի լեգենդ անգլ.՝ Nuki and the Sea Serpent: a Maori Legend
  • 1969 թվական, Փախած ավտոբուսը անգլ.՝ The Runaway Bus
  • 1974 թվական, Կալե Կաստլե անգլ.՝ Callie’s Castle
  • 1975 թվական, Հսկա փուչիկը անգլ.՝ The Gigantic Balloon
  • 1976 թվական, Վաճառական Քեմփբել անգլ.՝ Merchant Campbell
  • 1977 թվական, Ռոջեր Բանդի անգլ.՝ Roger Bandy
  • 1978 թվական, Արի վտանգ, արի խավար անգլ.՝ Come Danger, Come Darkness
  • 1980 թվական, Խաղում ենք Beatie Bow անգլ.՝ Playing Beatie Bow
  • 1980 թվական, Երբ քամին փոխվեց անգլ.՝ When the Wind Changed
  • 1983 թվական, Մեծ փողային բանալին անգլ.՝ The Big Brass Key
  • 1986 թվական, Իմ քույր Սիֆը անգլ.՝ My Sister Sif
  • 1988 թվական, Ընտանիք անգլ.՝ Callie’s Family
  • 1989 թվական, Բաներ անկյուններում անգլ.՝ Things in Corners կարճ պատմվածքներ
  • 1991 թվական, Եյմս անգլ.՝ James

Ոչ գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 թվական, Ոսկե բումերանգը անգլ.՝ Der Goldene Bumerang կամ անգլ.՝ The Golden Boomerang
  • 1956 թվական, Հարվածային գործիքները հարվածում են անգլ.՝ The Drums Go Bang համատեղ ինքնակենսագրություն Դարսիի հետ
  • 1973 թվական, Ուղեկցող ուղեցույց Սիդնեյում անգլ.՝ The Companion Guide to Sydney
  • 1982 թվական, Նորֆոլկ կղզին և լորդ Հոու կղզին անգլ.՝ Norfolk Island and Lord Howe Island
  • 1983 թվական, Մենք սիրում ենք Սիդնեյը անգլ.՝ The Sydney We Love
  • 1987 թվական, Մենք սիրում ենք Տասմանիան անգլ.՝ The Tasmania We Love
  • 1992 թվական, անգլ.՝ A Fence Around the Cuckoo ինքնակենսագրություն
  • 1993 թվական, Ձկնորսություն Ստիխում անգլ.՝ Fishing in the Styx ինքնակենսագրություն
  • 1995 թվական, Տունը մթնելուց առաջ. Ավստրալիայի մեծ հերոսի ՝ Լես Դարսիի պատմությունը անգլ.՝ Home Before Dark: The Story of Les Darcy, a Great Australian Hero համահեղինակ է Ռաֆե Կամպիենի հետ

Մանկական գրքր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվական, անգլ.՝ The Hole in the Hill հրատարակվել է նաև Մաորի քարանձավի գաղտնիքը
  • 1961 թվական, անգլ.՝ The Ship’s Cat

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.theaustralian.com.au/news/nation/sydneys-dickens-ruth-park-dies-leaving-her-mark-on-nations-psyche/story-e6frg6nf-1225972951293
  5. Australian Honours Search Facility
  6. Austlit. «Ruth Park». www.austlit.edu.au (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: Text "AustLit: Discover Australian Stories" ignored (օգնություն)
  7. «Novelist shone a light on slums». The Sydney Morning Herald (անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  8. 8,0 8,1 «Ruth Park». www.ruth-park.com.au. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. Johnson, Rob, 1969- (1997). «The golden age of the Argonauts». Hodder & Stoughton. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Փարք» հոդվածին։