Ռուդոլֆ Վոլթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Վոլթերս
գերմ.՝ Rudolf Wolters
Ծնվել էօգոստոսի 3, 1903(1903-08-03)
ԾննդավայրԿոսֆելդ, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունվարի 7, 1983(1983-01-07) (79 տարեկան)
Վախճանի վայրԿոսֆելդ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՄյունխենի տեխնիկական համալսարան[1], Technische Hochschule Berlin?[1] և Բեռլինի տեխնիկական համալսարան
 Rudolf Wolters Վիքիպահեստում

Ռուդոլֆ Վոլթերս (գերմ.՝ Rudolf Wolters, օգոստոսի 3, 1903(1903-08-03), Կոսֆելդ, Մյունստեր, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հունվարի 7, 1983(1983-01-07), Կոսֆելդ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունգերմանացի ճարտարապետ, Բեռլինի վերակառուցման շպերյան պլանի հիմնական ծրագրավորող, նացիստական ճարտարապետության ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոսֆելդ քաղաքում։ Սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում (1923-1924-ական թվականներ) և Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1924-1927-ական թվականներ)։

Ուսման ընթացքում մտերմացել է Ալբերտ Շպերմի հետ։ Վոլթերսի ուսման ավարտը համընկել է Մեծ ճգնաժամի հետ և նա չէր կարողանում աշխատանք գտնել։

1932-1933-ական թվականներին աշխատել է Խորհրդային Միությունում՝ Նովոսիբիրսկում։

Վոլթերսը նախագծել է Իսկայ կայանի երկաթուղայինների ավանը և Տրանսպորտի ռազմական ինժեներների համալսարանը։ 1933 թվականին վերադառնալով Բեռլին գրել է «Մասնագետը Սիբիրում» գիրքը, որտեղ նկարագրել էր կյանքը ԽՍՀՄ-ում։

1933-1937-ական թվականներին աշխատել է Deutsche Reichsbahn-ում։

1937 թվականին Ալբերտ Շպերը ստանալով Գլխավոր շինարարական տեսուչի պաշտոնը և գրեթե դառնալով Ռեյխի գլխավոր ճարտարապետը, Վոլթերսին նշանակեց բաժնի պետ։ Աշխատել է Բեռլինի վերակառուցման պլանի վրա։

Վոլթերսը ղեկավարել է գերմանական ճարտարապետության ներկայացուցիչներին արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ։

Պատերազմից հետո Վոլթերսը վերադառնում է հայրենի քաղաք՝ Կոսֆելդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 340.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Վոլթերս» հոդվածին։