Ռուբի Բրիջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբի Բրիջես
անգլ.՝ Ruby Bridges
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1954(1954-09-08)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրTylertown, Միսսիսիպի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWilliam Frantz Elementary School?[2][3] և Frederick Douglass High School, Francis T. Nicholls High School?[3]
Մասնագիտությունբարեգործ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Ruby Bridges Վիքիպահեստում

Ռուբի Նելլ Բրիջես Հոլլ (անգլ.՝ Ruby Nell Bridges Hall, սեպտեմբերի 8, 1954(1954-09-08)[1][2], Tylertown, Միսսիսիպի, ԱՄՆ), առաջին աֆրոամերիկացի երեխան, որը հաճախել է «սպիտակների» դպրոց ԱՄՆ-ի հարավային նահանգներում[4]։ Սովորել է Ուիլյամ Ֆրանցի տարրական դպրոցում (հասցեն` 3811 N Գալվես փողոց, Նոր Օրլեան, Լուիզիանա 70117)[5][6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբի Բրիջեսը գնում է դպրոց ԱՄՆ-ի մարշալների ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ

4 տարեկանում Ռուբին ծնողների հետ տեղափոխվել է Լուիզիանա։ 1960 թվականին, երբ նա 6 տարեկան էր, նրա ծնողները պատասխանել են Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի (NAACP) հրավերին և գրանցվել որպես կամավոր՝ Նոր Օրլեանի դպրոցական համակարգում ինտեգրվելու համար։

1960 թվականի գարնանը Ռուբին անցել է թեստեր, որի հիման վրա որոշել են այն աշակերտներին, որոնք առաջինն էին մասնակցելու ծրագրին։ Ընտրվել են վեցը, սակայն երկուսը որոշել են մնալ իրենց հին դպրոցում, իսկ երեքը տեղափոխվել են Մաքդանահ (Mcdonough): Ռուբին եղել է այն միակը, որն ընդունվել է Ուիլյամ Ֆրանցի դպրոց։ Նրա հայրն ի սկզբանե չի ցանկացել, որ Ռուբին մասնակցի այդ ծրագրին, բայց մայրը պնդել է, քանի որ նա կարծում էր, որ այդ քայլն անհրաժեշտ է ոչ միայն դստերն ավելի լավ կրթություն տալու համար, այլև «քայլ առաջ կատարելու համար... բոլոր աֆրոամերիկացի երեխաների համար»[7]։

Դպրոցական առաջին օրը՝ 1960 թվականի նոյեմբերի 14-ին, նրան պատկերել են «Խնդիր, որի հետ ապրում ենք բոլորս» նկարում[8]։ Ինքը՝ Ռուբին, ասել է, որ երբ դպրոցի մուտքի մոտ տեսել է ամբոխը, նա նախ մտածել է, որ դա Նոր Օրլեանի Մարդի Գրան է։ Նրանք մեծաթիվ էին, նետում էին իրենց իրերը և բղավում. դա սովորաբար տեղի էր ունենում այս տոնի ժամանակ[8]։ ԱՄՆ մարշալի նախկին տեղակալ Կարլ Բերքսը հետագայում հիշել է. «Նա մեծ քաջություն դրսևորեց։ Նա երբեք չլացեց կամ քմծիծաղ տվեց։ Նա պարզապես քայլում էր մի փոքրիկ զինվորի պես, և մենք բոլորս շատ հպարտ ենք նրա համար»[9]։

Երբ Ռուբին ընդունվել է դպրոց, մյուս աշակերտների ծնողները սկսել են իրենց երեխաներին վերցնել դպրոցից, իսկ ուսուցիչները հրաժարվել են դասի գնալ։ Բոստոնից նրանք աշխատանքի են կանչել Բարբարա Հենրիին (Barbara Henry), որը Ռուբիին մեկ տարի դասավանդել է այնպես, ասես նա սովորել է ամբողջ դասարանի հետ։ Առաջին օրը Ռուբին և նրա մեծահասակ ընկերները դպրոցում քաոսի պատճառով անցկացրել են տնօրենի աշխատասենյակում։ Ամեն օր, երբ Ռուբին գնացել է դպրոց, մի կին սպառնացել է նրան թունավորել[10], դրա պատճառով ԱՄՆ-ի դաշնային մարշալները, որոնց ուղարկել էր ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը նրան պաշտպանելու համար, թույլ են տվել ուտել միայն տնից վերցված սնունդ։ Մեկ այլ կին սև տիկնիկ է դրել դագաղի մեջ և բողոքի ակցիա է իրականացրել դպրոցի մոտ, ինչն ըստ Ռուբիի եղել է ավելի սարսափելի, քան ցանկացած բան, ինչը նրան սովորաբար դրդել է գոռալ։ Մոր խորհրդով՝ Ռուբին ամեն օր աղոթել է դպրոց գնալիս՝ իրեն ուղղված բղավոցներից պաշտպանվելու համար[11]։

Մանկական հոգեբույժ Ռոբերտ Քոլսը (Robert Coles) կամավոր խորհրդակցել է Ռուբիի հետ դպրոցի առաջին տարիներին։ Նա ամեն շաբաթ այցելել է նրա տուն և ավելի ուշ գրել է The Story of Ruby Bridges գիրքը` այլ երեխաներին ծանոթացնելով նրա պատմությունը։

Ռուբիի ընտանիքը տառապել է նրան սպիտակամորթ դպրոց ուղարկելու որոշումից. հայրը կորցրել է աշխատանքը, տատիկն ու պապիկը, որոնք Միսիսիպիում հողի սեփականատերեր էին, զրկվել են դրանից։ Այնուամենայնիվ, և՛ սև, և՛ սպիտակ խմբակցությունները նրան աջակցել են տարբեր ձևերով. չնայած բողոքներին՝ որոշ սպիտակամորթ ընտանիքներ շարունակել են իրենց երեխաներին ուղարկել այս դպրոց, հարևանը նրա հորը նոր աշխատանք է տվել, և տեղացիները պաշտպանել և պահպանել են նրա տունը, ուղեկցել նրան դպրոց գնալու ճանապարհին[12][13]։

Չափահաս կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբի Բրիջեսը, որն այժմ Ռուբի Բրիջես Հոլլ է, շարունակում է ապրել Նոր Օռլեանում։ Նա 15 տարի աշխատել է որպես զբոսաշրջային գործակալ, իսկ հետագայում սկսել է հետևել իր չորս որդիներին։ Նա «Ռուբի Բրիջես» հիմնադրամի նախագահն է, որը նա հիմնել է 1999 թվականին՝ նպաստելու «հանդուրժողականության, հարգանքի և բոլոր տարբերությունների ընդունման արժեքներին»։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են։ Խոսելով խմբի առաքելության մասին՝ նա ասում է, որ «ռասիզմը մեծահասակների հիվանդություն է, և մենք պետք է դադարենք մեր երեխաներին օգտագործել այն տարածելու համար»[14]։

Ռուբին կամավոր ծնող է շաբաթը երեք օր. Կոլսի գրքի թողարկումից հետո լրագրողներն սկսել են հաճախ շփվել նրա հետ, և դա օգնել է նրան գտնել իր ուսուցչին։ Այժմ նրանք միասին աշխատում են Հիմնադրամի շրջանակներում[15]։

Լորին Մակքեննան գրել է «Ruby's shoes» երգը՝ Ռուբիի մասին, թողարկվել է Ռուբիի դպրոցական տարիների կյանքի մասին վավերագրական ֆիլմը։ 2001 թվականի հունվարի 8-ին Բիլ Քլինթոնը Ռուբիին պարգևատրել է Presidential Citizens Medal-ով[16]։ 2006 թվականի նոյեմբերին նրան պարգևատրվել են Anti-Defamation League’s Concert Against Hate-ով։ 2006 թվականի հոկտեմբերին Alameda Unified School District կազմակերպությունը նրա անունով նոր հիմնական դպրոց է կոչել։ 2007 թվականին Ինդիանապոլիսի մանկական թանգարանը բացել է նրա կյանքի մասին պատմող ցուցադրություն։

Այդ տարածաշրջանի շատ այլ մարդկանց պես Ռուբին կորցրել է իր տունը Կատրինա փոթորկի հեղեղի ժամանակ։

2010 թվականին Ռուբին հոբելյանական հանդիպում է ունեցել Պեմ Ֆորման Թեստրոյտի հետ (Pam Foreman Testroet)` առաջին սպիտակամորթ երեխայի, որը 5 տարեկանում Ռուբիի դպրոց գնալուց հետո խախտել է բոյկոտը[5]։

2011 թվականին Ռուբին հաճախել է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում գտնվող Սուրբ Պողոսի եպիսկոպոսական դպրոցը. նրա այցը ժամանակին համընկել է Մարիո Չիոդոյի (Mario Chiodo) «Remember Them» հուշարձանի բացմանը, որում ներառվել է նաև երիտասարդ Ռուբիի քանդակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://www.womenshistory.org/education-resources/biographies/ruby-bridges
  3. 3,0 3,1 https://www.theguardian.com/society/2021/may/06/ruby-bridges-the-six-year-old-who-defied-a-mob-and-desegregated-her-school
  4. The Unfinished Agenda of Brown v. Board of Education, p. 169
  5. 5,0 5,1 Miller, Michelle (2010 թ․ նոյեմբերի 12). «Ruby Bridges, Rockwell Muse, Goes Back to School». CBS Evening News with Katie Couric. CBS Interactive Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Google Maps». Google Maps. Google Maps. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Ruby Bridges Hall. «The Education of Ruby Nell», Guideposts, March 2000, pp. 3-4.
  8. 8,0 8,1 Charlayne Hunter-Gault. «A Class of One: A Conversation with Ruby Bridges Hall» Արխիվացված 2013-08-11 Wayback Machine, Online NewsHour, February 18, 1997
  9. Susannah Abbey. Freedom Hero: Ruby Bridges Արխիվացված 2010-01-05 Wayback Machine
  10. Excerpts from Through My Eyes, at African American World for Kids
  11. Bridges Hall, Guideposts p. 4-5.
  12. Hunter-Gault interview
  13. Bridges Hall, Guideposts p. 5.
  14. «The Ruby Bridges Foundation». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. Bridges Hall, Guideposts, p. 7.
  16. «President Clinton Awards the Presidential Citizens Medals». Washington, D.C: The White House (whitehouse.gov), archived by the National Archives and Records Administration (nara.gov). 2001 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.

Վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ruby Bridges: A Real American Hero», The Wonderful World of Disney, 1998 Դիսնեյի կինոնկար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bridges Hall, Ruby. Through My Eyes, Scholastic Press, 1999. (ISBN 0-59-018923-9)
  • Coles, Robert. The Story of Ruby Bridges, Scholastic Press, 1995. (ISBN 0-59-057281-4)
  • Steinbeck, John. Travels with Charley in Search of America, Viking Adult, 1962. (ISBN 0-67-072508-0)
  • The Unfinished Agenda of Brown v. Board of Education, John Wiley & Sons, 2004. (ISBN 0-47-164926-0)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբի Բրիջես» հոդվածին։