Ռուբեն Շեկ-Հովսեփյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Շեկ-Հովսեփյանց
Ծնվել էմարտի 17, 1930(1930-03-17)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2012(2012-11-18) (82 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1992) և պրոֆեսոր (1993)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ և Honoured aircraft engineer of the USSR

Ռուբեն Աշոտի Շեկ-Հովսեփյանց (մարտի 17, 1930(1930-03-17), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2012(2012-11-18)), ավիացիայի հաշվողական համակարգերի բնագավառի գիտնական, ավիաշինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993): ԽՍՀՄ պատվավոր ավիաշինարար (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Շեկ-Հովսեփյանցը ծնվել է 1930 թվականին Լենինգրադում։ 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1954-1960 թվականներին աշխատել է Ավիացիայի ինքնաշխատ սարքավորումների հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, 1960-1975 թվականներին՝ դրա հիմքի վրա ստեղծված «Էլեկտրաավտոմատիկա» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում որպես կոնստրուկտորի տեղակալ, 1975 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի համանուն գիտաարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտորը[1]</ref>[2]:

Շեկ-Հովսեփյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել ու ստեղծվել է ավիացիայի թվային հաշվողական մեքենաների 4 սերունդ՝ դիսկրետ ռադիոտարրերով, հիբրիդ տեխնոլոգիայով, ինտեգրման ցածր և միջին աստիճաններով ինտեգրալ միկրոսխեմաներով, մեծ և գերմեծ ինտեգրալ սխեմաներով, որոնցով հագեցած են ՄիԳ-29-ը, Սու-27-ը և դրանց վերափոխված տարբերակները[1]։

Ավելի քան 60 գյուտերի և 100 գիտական աշխատանքների, այդ թվում 20 գյուտերի հեղինակային վկայագրերի հեղինակ է[3]։

Մահացել է 2012 թվականին։ Թաղված է Բոգոսլավսկի գերեզմանատանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.338, ISBN 978-9939-0-1120-2.
  • Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,2005, с.175-180.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. «Рубен Ашотович Шек-Иовсепянц» (PDF).
  3. «Автор Шек-Иовсепянц Рубен Ашотович Научно-Технический Вестник информационных технологий, механики и оптики». ntv.ifmo.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  4. ivan.kostryukov@gmail.com. «Шек-Иовсепянц Рубен Ашотович - Некрополь Санкт-Петербурга и окрестностей». nekropol-spb.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.