Ռոնի սու Բուա (ֆր.՝ Rosny-sous-Bois. ֆրանսերեն: (լսել). ʁoni su bwɑ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի արևելյան արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է շուրջ 6 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 41 254[5], 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 45.442:
Ռոնի սու Բուայում է գտնվում Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի ճանապարհային տեղեկատվության ազգային կենտրոնի հանրապետական գրասենյակը, ինչպես նաև արվեստագետների ու կրկեսի աշխատողների վերապատրաստման ազգային երեք կենտրոններից մեկը՝ École Nationale des Arts du Cirque de Rosny-sous-Bois:
Քաղաքի ուշագրավ տեսարժան վայրերից են Սուրբ Ժենևիև եկեղեցին, Ռոնիի բերդը և երկաթուղու թանգարանը։