Ռոլֆ Հակոբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոլֆ Հակոբ (գերմաներեն` Rolf Agop, 1908, հունիսի 11 - 1998, հոկտեմբերի 15), ծագումով հայ գերմանական դիրիժոր։

Ծնվել է Մյունխենում։ Պապը եղել է Կուտինայից (Քյոթահյա) Գերմանիա գաղթած Հակոբ անունով մի հայ։ Ստացել է երաժշտակահ հիմնավոր կրթություն և հռչակվել Գերմանիայում։ Ղեկավարել է մեծ նվագախմբեր Նյուրենբերգում և Դորտմունդում։ Հինգ տարի ղեկավարել է Զեգերլանդի սիմֆոնիկ նվագախումբը։ Հյուրախաղեր է ունեցել բազմաթիվ քաղաքներում, եղել է նաև Ստամբուլում և այդ առիթով այցելել է իր պապի ծննդավայրը` Կուտինա։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող», էջ 139։