Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են
Rosencrantz & Guildenstern Are Dead
Ֆիլմի պոստերը
Ժանր կինոկատակերգություն, դրամա
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական 1990
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Թոմ Ստոպարդ
Պրոդյուսեր Էմանուել Էյզենբերգ, Մայքլ Բռենդման
Սցենարիստ(ներ) Թոմ Ստոպարդ, Ուիլյամ Շեքսպիրի Համլետ պիեսի հիման վրա
Դերակատարներ Գարի Օլդմեն,
Թիմ Ռոթ,
Ռիչարդ Դրեյֆուս
Օպերատոր Պիտեր Բիզիու
Երաժշտություն Սթենլի Մայերս
Ընկերություն Brandenberg
WNET Channel 13 New York
Տևողություն 117 րոպե
Շահույթ 740000 ԱՄՆ դոլար
IMDb ID 0100519
description

Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են (անգլ.՝ Rosencrantz & Guildenstern Are Dead), Թոմ Ստոպարդի դեբյուտային ֆիլմը հիմնված իր իսկ նույանուն պիեսի հիման վրա։ Պիեսի նմանությամբ ֆիլմը պատմում է Վիլյամ Շեքսպիրի Համլետ պիեսի երկու երկրորդական կերպարների մասին՝ Ռոզենկրանցի և Գիլդենսթերնի, ովքեր գտնվում են էլսինոր դղյակի ճանապարհին Դանիայի թագավորի հրամանը կատարելուց։ Մինչև տեղ հասնելը նրանք հանդիպում են դերասանների խմբի, իսկ դղյակում նրանք հայտնաբերում են, որ պետք է բացահայտեն, թե ինչն է հուզում թագաժառանգ Համլետին։ Ֆիլմը Ոսկե Առյուծ է հաղթել 47-րդ Վենեցիայի Միջազգային Կինո Փառատոնի։

Ֆիլմում նկարահանվել են Թիմ Ռոթը Գուիլդենսթերնի դերում և Գարի Օլդմենը Ռոզենկրանցի դերում։

Սյուժե[խմբագրել]

Ֆիլմը, ինչպես և պիեսը, կենտրոնացած է Ռոզենկրանցի և Գիլդենսթերնի և նրանց գործողությունների վրա։ Ֆիլմը սկսվում է այն բանից, որ նրանք ձիերով ուղևորվում են Էլսինոր՝ մտորելով ճակատագրի, հիշողության և լեզի մասին։ Ռոզենկրանցը գտնում է և պարբերաբար վեր գցում մետաղադրամ, որը միշտ վայր է ընկնում ղուշով վեր՝ ստիպելով Գիլդենսթերնին կասկածել, որ իրականության հետ ինչ-որ մի բան այն չէ։

Կամքի ազատություն և պատճառականություն[խմբագրել]

Ինչպես և պիեսում, Ռոզենկրանցն ու Գիլդենսթերնը այնպես են վարվում, կարծես չեն վերահսկում հանգամանքները։ Նրանք պարբերաբար տեղափոխվում են տեղից տեղ կամ ընկնում են իրավիճակների մեջ առանց իրենց ցանկության և կամքի, նույնիսկ առանց իմանալու (նավի դրվագը)։