Ռոդնեյ Արիսմենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդնեյ Արիսմենդի
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1913(1913-03-21)[1][2][3]
ԾննդավայրՌիո Բրանկո, Cerro Largo Department[4]
Մահացել էդեկտեմբերի 27, 1989(1989-12-27)[1][3] (76 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[5]
Քաղաքացիություն Ուրուգվայ[3]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և գրող
Զբաղեցրած պաշտոններMember of the Chamber of Deputies of Uruguay?
ԿուսակցությունՈւրուգվայի կոմունիստական ​​կուսակցություն և Լայն ճակատ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան[6] Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
ԵրեխաներՄարինա Արիսմենդի
 Rodney Arismendi Վիքիպահեստում

Ռոդնեյ Արիսմենդի (իսպ.՝ Rodney Arismendi, մարտի 21, 1913(1913-03-21)[1][2][3], Ռիո Բրանկո, Cerro Largo Department[4] - դեկտեմբերի 27, 1989(1989-12-27)[1][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[5]), ուրուգվայցի քաղաքական գործիչ, Ուրուգվայի կոմունիստական կուսակցության (ՈԻԿԿ) անդամ (1931

1936 թվականից եղել է ղեկավար աշխատանքի Ուրուգվայի կոմունիստական երիտասարդության ֆեդերացիայում, ապա ՈԻԿԿ Կենտկոմում։ 1955 թվականին ընտրվել է ՈԻԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, «Էստուդիոս» («Estudios») տեսական ամսագրի խմբագիրը, 1946 թվականից՝ խորհրդարանի պատգամավոր։

Մասնակցել է ԽՄԿԿ XIX համագումարին, գլխավորել է ՈԻԿԿ պատգամավորությունը ԽՄԿԿ XX, XXI, XXII և XXIII համագումարներում, ինչպես նաև 1957 թվականի և 1960 թվականի Մոսկվայի՝ կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների խորհրակցություններում։

1973 թվականի հունիսի 27-ին Ուրուգվայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո իշխանությունները, զինված ուժերի հրամանատարության աջ թևի համագործակցությամբ, օրենքից դուրս հայտարարեցին կոմկուսը և Լայն ճակատի մեջ միավորված մյուս կուսակցություններն ու կազմակերպությունները, իսկ 1974 թվականի մայիսի 8-ին Մոնտեվիդեոյում ձերբակալեցին Արիսմենդիին։

1973 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ 1975 թվականից բնակվում է Մոսկվայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 National Library of Uruguay — 1815.
  4. 4,0 4,1 4,2 Арисменди Родней // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #1038330866 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդնեյ Արիսմենդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 61