Ռիֆաթ Մեվլան զադե (1869 կամ 1872 - 1930 կամ 1950), թուրք լրագրող, ծագումով քուրդ։ Մասնակցել է «Միություն և աոաջադիմություն»երիտթուրքական կուսակցության գաղտնի ժողովներին և քաջատեղյակ էր կուսակցության գործունեությանը։ Գրել է «Թուրքական հեղափոխության ներքին ծալքերը» աշխատությունը (1929, արաբատառ թուրք., անավարտ)։ Գրքի 1-ին մասում խոսում է Թուրքիայի՝ առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու և պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, 2-րդ մասում՝ քեմալական շարժման ծագման և ընթացքի մասին։ Գրքի 3-րդ և 4-րդ մասերը (Օսմանյան կայսրության կազմալուծումը և մինչև Լոզանի կոնֆերանսը տեղի ունեցած իրադարձությունները) չի հաջողվել հրատարակել։ Ռիֆաթի անձնական հուշերի և փաստական հարուստ նյութերի հիման վրա նկարագրում է 1909 թվականի Սղանայի հայերի կոտորածը, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի տեղահանությունը և ջարդերը, նշում հայերի բոնի մահմեդականացման փաստեր։ Ռիֆաթը շեշտում է. որ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության ստեղծած «Թեշքիլաթը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն») «կատարած հանցագործություններն ու բռնությունները, արատավորելով թուրք ժողովրդին աշխարհի հասարակության առջև, արյունալի և բարբարոսական էջեր արձանագրեցին նրա պատմության մեջ»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։