Ռեյսի Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյսի Թեյլոր
անգլ.՝ Recy Taylor
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1919(1919-12-31)[1]
ԾննդավայրAbbeville, Ալաբամա, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 28, 2017(2017-12-28)[1] (97 տարեկան)
Մահվան վայրAbbeville, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունsharecropper

Ռեյսի Թեյլոր (անգլ.՝ Recy Taylor, ծնված Քորբիթ, անգլ.՝ Corbitt, դեկտեմբերի 31, 1919(1919-12-31)[1], Abbeville, Ալաբամա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 28, 2017(2017-12-28)[1], Abbeville, Ալաբամա, ԱՄՆ), աֆրոամերիկացի կին, որին 1944 թվականին վեց սպիտակամորթ տղամարդ բռնաբարել են։ Թեյլորի վճռականության շնորհիվ գործը հաջողվել է հասցնել դատարան, սակայն մեղադրյալներից ոչ մեկը պատիժ չի կրել։ Այնուամենայնիվ, գործընթացը լայն արձագանք է գտել և ամրապնդել է աֆրոամերիկացիների իրավունքների շարժումը։ 2011 թվականին Ալաբամա նահանգի օրենսդիր ժողովը Թեյլորից պաշտոնական ներողություն է խնդրել[2]։ Նրա պատմությունը հիշատակել է Օփրա Ուինֆրին 2018 թվականին «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխության ժամանակ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյսի Քորբիթը ծնվել է 1919 թվականին։ Երբ եղել է 17 տարեկան, մահացել է մայրը և Ռեյսին ստիպված է եղել հոգ տանել իր վեց կրտսեր եղբայրների ու քույրերի մասին։ Ամուսնացել է Ուիլի Գայ Թեյլորի հետ, 1941 թվականին նրանք ունեցան դուստր՝ Ջեյսի Լին։ Ընտանիքն ապրել է քաղաքի գունավոր թաղամասում։ Նրանք եղել են բաժանարարներ[2][4]։

1944 թվականի սեպտեմբերի 3-ին Թեյլորը ընկերուհու՝ Ֆանի Դենիելսի և նրա 18-ամյա որդու հետ վերադառնալիս են եղել եկեղեցուց։ Ճանապարհին յոթ երիտասարդ սպիտակամորթ տղամարդիկ հարձակվել են նրանց վրա՝ զինված դանակներով և ատրճանակներով։ Նրանք զենքի սպառնալիքով ստիպել են Ռեյսիին նստել իրենց մեքենան և տարել անտառ, որտեղ նրանցից վեցը բռնաբարել են Ռեյսիին։ Դրանից հետո նրանք նրան դուրս են նետել մայրուղու եզրին գտնվող մեքենայից։ Դենիելսը ընկերուհու առևանգումից անմիջապես հետո օգնության է գնացել։  Առավոտյան ժամը 3-ին նա, տեղի ոստիկանության նախկին պետ Ուիլ Քուքը և Թեյլորի հայրը՝ Բենի Քորբիտը, ճանապարհին գտել են Ռեյսիին։ Դեպքից հետո նա դիմել է ոստիկանություն։ Պարզվել է, որ մեքենայի տերը տեղի բնակիչ Ուգո Ուիլսոնն է եղել։  Նա հայտնել է հանցակիցների անունները, սակայն հայտարարել Է, որ նրանք Թեյլորի հետ կամավոր սեքսով են զբաղվել՝ գումարի դիմաց։  Շերիֆը որոշել է բաց թողնել նրան։ Հաջորդ օրը այրվել է Թեյլորների տունը։ Ընտանիքը տեղափոխվել է Ռեյսիի ծնողական տուն։ Բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ռասիստներից։ 1944 թվականի հոկտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել դատավարությունը։ Երդվյալ ատենակալները, որոնք ամբողջությամբ սպիտակամորթ տղամարդիկ են եղել, գործը փակել են 5 րոպեում։

Բռնաբարողների անպատժելիությունը վրդովմունք է առաջացրել Ալաբամայում և ամբողջ երկրում սևամորթ բնակչության շրջանում։ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիան ուղարկել է երիտասարդ ակտիվիստ և քարտուղար Ռոզա Փարքսին դեպքը հետաքննելու համար։ Կանանց և սևամորթների իրավունքների այլ ակտիվիստների հետ Փարքսը կազմակերպել է «Հավասար արդարադատության հանձնաժողով տիկին Ռեյսի Թեյլորի համար»։ Chicago Defende թերթը այն անվանել է «հավասար արդարության ամենահզոր արշավը վերջին տասնամյակում»[5]։ Նրանց հաջողվել է Թեյլորի գործը երկրորդ անգամ դատի տալ 1945 թվականի փետրվարի 13-ին։ Այս պահին երեք տղամարդ արդեն խոստովանել են բռնաբարությունը։ Սակայն, ի վերջո, նրանք կրկին արդարացվել են[4]։ Չնայած անհաջող արդյունքին, գործը համարվում էր քաղաքացիական իրավունքների շարժման գլխավոր հաղթանակը, քանի որ այն օգնել է հաջողությամբ մոբիլիզացնել ակտիվիստներին ողջ երկրում[6]։

Տեղի ունեցածից հետո Թեյլորների ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Մոնտգոմերի, իսկ հետագայում՝ Ֆլորիդա։ Ռեյսին աշխատում էր նարինջ հավաքելով։ Ամուսնուց բաժանվել է 1960-ականների սկզբին։ Դրանից հետո ունեցել է երկու կենակից, երկուսն էլ մահացել են։ 1967 թվականին նրա միակ դուստրը մահացել է ավտովթարից։ Կյանքի վերջին տարիներին Թեյլորը վերադարձել է Աբևիլ[2]։

2011 թվականին պատմաբան Դանիել Լ. ՄաքԳուայրը հրապարակել է «Փողոցի մութ ծայրում. սև կանայք, բռնաբարություն և դիմադրություն։ Քաղաքացիական իրավունքների շարժման նոր պատմություն Ռոզա Փարքսից մինչև սև ուժի վերելքը» գիրքը, որը ներկայացնում է Թեյլորի պատմությունը։ Այնուհետև Ալաբամա նահանգի օրենսդիր մարմինը պաշտոնապես ներողություն է խնդրել Թեյլորից մայրերի օրվա կապակցությամբ՝ հանցագործությունից գրեթե 70 տարի անց։ Այնուհետեւ Թեյլորն այցելել է Սպիտակ տուն։ 2017 թվականին թողարկվել է նրա մասին «The Rape of Recy Taylor»-ը վավերագրական ֆիլմ[7]։

Թեյլորը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 98-ամյակից մի քանի օր անց[2]։ Թաղվել է դստեր կողքին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Chan S. Recy Taylor, Who Fought for Justice After a 1944 Rape, Dies at 97 // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 2,2 2,3 Chan, S. (2017 թ․ դեկտեմբերի 29). «Recy Taylor, Who Fought for Justice After a 1944 Rape, Dies at 97». New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. ««Говорить правду — это самое мощное оружие в наших руках» Речь Опры Уинфри на вручении «Золотых глобусов» о сексуальном насилии. Перевод» (ռուսերեն). Meduza. 2018 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Alexander K. L. «Recy Taylor». National Women's History Museums (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. McGuire, D. (2012 թ․ դեկտեմբերի 1). «Opinion: It's time to free Rosa Parks from the bus». CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. McGuire, 2010, էջ 39
  7. Catsoulis, Jeannette (2017 թ․ դեկտեմբերի 14). «Review: 'The Rape of Recy Taylor' Takes a Deep Dive Into Systemic Injustice». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. Hughes, Iyani (2018 թ․ հունվարի 6). «Funeral held for Abbeville civil rights figure Recy Taylor» (անգլերեն). Dothan, Alabama: WTVY. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]