Ռեյնջեր-3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյնջեր-3
ԿազմակերպությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ՆԱՍԱ
Հիմնական կապալառուներՌՇԼ
COSPAR ID[1] 1962-001A[1]
NSSDCA ID1962-001A
SCN00221
Գործարկման ամսաթիվ1962 հունվարի 26, 20:30:00 UTC[1]
Գործարկման վայրՔանավերալ
Գործարկման հրթիռԱտլաս ԼՎ-3 Աջենա-Բ
Աշխատանքի ավարտ1962 հունվարի 28
Ուղեծրից դուրս գալու ժամկետհունվարի 28, 1962
Զանգված330 կգ[1][2]

Ռեյնջեր-3, (անգլ.՝ Ranger-3), ԱՄՆ ՆԱՍԱՌեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ, փորձարկել սարքավորումները և գործընթացները, որոնք հետագայում պետք է կիրառվեին լուսնային և մոլորակային առաքելությունների ժամանակ։ Արձակվել է 1962 թվականի հունվարի 26-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։

Մի շարք անսարքությունների պատճառով կայանը անցավ Լուսնի մոտով 35000 կմ հեռավորության վրա[3]։

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-3» կայանը առաջինն էր, որ կառուցվել էր նոր Բլոկ II հիմքի վրա, այն ուներ 3,1 մետր բարձրություն, բաղկացած էր 635 մմ տրամագծով հարվածող մասից, որը ծածկված էր փայտով, արգելակող շարժիչներից, ինչպես նաև 1,5 մետր չափերով վեցանկյուն հիմքից։ Արեգակնային վահանակների երկու թևերը ունեին 5,2 մետր երկարությունը և ամրացված էին հիմքին։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեյնջեր-3» կայանը արձակվել է 1962 թվականի հունվարի 26-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումից հետո տեղի ունեցան մի շարք վթարներ ու խափանումներ, ինչպես կայանի, կրող հրթիռի, այնպես էլ Երկրի վրա գտնվող համակարգերում։ Արդյունքում կայանի Երկրի ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը սկսեց 7 ժամ նախատեսվածից շուտ, ինչ պատճառով կայանը Լուսնին հարվածելու փոխարեն անցավ 35000 կմ հեռավորության վրա[4]։

Քանի որ կայանի սարքավորումները դեռ կարող էին օգտագործվել, որոշում կայացվեց փոխել առաքելության ծրագիրը։ Կայանի համակարգչին փոխանցվեց նոր թռիչքի ծրագրային ապահովումը, որը ամբողջական չստացվեց կայանի կողմից, ինչի արդյունքում համակարգիչը շարքից դուրս եկավ։ Դրանից հետո կայանը դարձավ անկառավարելի։ Մինչև հունվարի 31 շարունակվեցին կայանի վերահսկողության վերականգնման փորձերը, մինչ ավարտվեց վառելիքը, և առաքելությունը համարվեց ավարտված[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 NASA. «Ranger 3». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  2. «Ranger 3». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «National Space Science Data Center - Ranger 3». National Air and Space Administration. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  4. «US racing with the Moon; but Ranger goes too fast». Montreal, Quebec: The Gazette. Associated Press. 1962 թ․ հունվարի 27. էջ 1. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]