Ռեդի-մեյդ
Ռեդի-մեյդ (ready-made, անգլ.՝ ready «պատրաստի» և անգլ.՝ made «արտադրված է» բառերից), կերպարվեստի տարբեր ձևերում և գրականության մեջ օգտագործվող տեխնիկա։
Բովանդակություն |
Եզրի ծագումը [խմբագրել]
Ռեդի-մեյդ եզրը առաջինը օգտագործել է Մարսել Դյուշանը 1913 թվականին ցուցադրած իր ստեղծագործությունների վերաբերյալ։ Ըստ Դյուշանի այս կամ այն առարկայի գեղարվեստական լինել-չլինելը որոշում է ընկալման ձևը։ Մարսել Դյուշանի ռեդի-մեյդը դադաիզմի «հանկարծակիության սկզբունքի» արտահայտություններից մեկն է։[1]
Կերպարվեստում [խմբագրել]
Կերպարվեստում հեղինակը ներկայացնում է արդյունաբերական ապրանքները կամ պատրաստի արտադրանքը որպես ինքնուրույն ստեղծագործություն։ Ընտրված առարկան պարզապես մեկուսացված է, շրջապատից հեռացված է ու բերված այլ միջավայր։ Ռեդի-մեյդ ստեղծողի հեղինակությունը, պատրաստի առարկան ոչ գեղարվեստական միջավայրից գեղարվեստական տեղափոխելն է, որի շնորհիվ այն բացահայտվում է անսպասելի դիտանկյունից և բացահայտվում են գեղարվեստական համատեքստից դուրս նրա հատկությունները։[2]
Գրականության մեջ [խմբագրել]
Գրականության մեջ ի տարբերություն գրագողության ռեդի-մեյդի տեքստը գեղարվեստական նպատակ չի հետապնդում։ Օրինակ՝ քնարերգու Վերա Պավլովան հանրագիտարանից Հոլոգամիայի մասին հոդվածը արտագրել է, որպես բանաստեղծություն։
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Միշել Լեյրիս, Մարսել Դյուշանի զբաղմունքներն ու արհեստները
- ↑ Ա․ Կրյուչկովա, Արվեստի սոցիոլոգիան և մոդեռնիզմը, Մոսկվա, 1979 (ռուս.)