Ռեգիպ Զարաքօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեգիպ Զարաքօղլուն (ծնված 1948թ.) թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման է մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրները և ազատությունը:

[խմբագրել] Կենսագրություն

Ռեգիպ Զարաքօղլուն ծնվել է 1948թ. Ստամբուլի ոչ հեռու գտնվող Բույուկադա կղզում: Այդ ժամանակ նրա հայրը Ռեմզի Զարաքօղլուն այդ կղզու ղեկավարն էր: Մեծացել է հույն և հայ փոքրամասնությունների շրջապատում: 1968թ. սկսեց գրել "Անտ" և "Յենի Ուֆուկլար" թերթերի համար:

1971թ. հինգ ամիս անցկացրել է բանտում "Ամնեստի Ինտերնեյշնալի" հետ գաղտնի կապեր ունենալու մեղադրանքով: 1972թ. Ռեգիպ Զարաքօղլուին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման իր "Երդում" հոդվածի համար, որ Հո Չի Մինհի և Վիետնամի պատերազմի մասին էր: Բելգե հրատարակչատունը հիմնադել են Ռեգիպ Զարաքօղլուն և նրա կինը` Այշենուրը 1977թ.: Ամուսինները հետագայում ենթարկվել են անև ազատազրկման իրենց հրատարակչությունների պատճառով: Հրարակել է մի շարք գրքեր Հայոց հարցի, հունական գրականության և Թուրքիայում հրեաների մասին: Հրատարակել է նաև մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության մասին, օրինակ` "Ճշմարտությունը մեզ կազատի. Հայերը և թուրքերը հաշտեցված" և աըլ գրքեր, որ 2005-ին կրկին դատարանում հայտվելու պատճառ հանդիսացան: 2007 թ.-ի նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի "Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ" վերնագրով գիրքը, որը ասորիների ցեղասպանության մասին է:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով