Ռաֆիդին Աբդուլահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆիդին Աբդուլահ
ֆր.՝ Rafidine Abdullah
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Կոմորյան Կղզիներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1994(1994-01-15)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 179 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ռաֆիդին Աբդուլահ (ֆր.՝ Rafidine Abdullah, հունվարի 15, 1994(1994-01-15)[1][2][3], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ «Ստադ Լոզանի» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիդին Աբդուլահը Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ Առաջին թիմում նորամուտ է ունեցել 2012 թվականի օգոստոսի 9-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2012/2013 Թուրքիայի «Էսկիշեհիրսպոր» ակումբի դեմ ընտրական խաղում[4]։ Երեք օր անց կիսապաշտպանը առաջին անգամ խաղացել է նաև «Լիգա 1»-ում։ «Ռեյմսի» դեմ խաղում նա փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին[5]։ Ընդհանուր առմամբ 2012/13 մրցաշրջանի ընթացքում Աբդուլահը երկրի չեմպիոնատում 15 առաջնություն է անցկացրել «Մարսելի» կազմում։ 2013-ի սեպտեմբերից կիսապաշտպանը պաշտպանում է «Լորիան» ֆուտբոլային ակումբը, ուր տեղափոխվել էր Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացող Լեմինի Մարիոյի փոխարեն[6]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆիդին Աբդուլահը իր նորամուտը նշել է Ֆրանսիայի պատանեկան հավաքականում (մինչև 18 տարեկանների) 2012 թվականի փետրվարի 7-ին Հունաստանից հասակակիցների հետ ընկերական խաղում[7]։ Հետագայում ևս 3 հանդիպում է անցկացրել թիմի կազմում։ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կիսապաշտպանը Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում։ Դրանցից առաջինը Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ հանդիպումն էր սեպտեմբերի 28-ին[8]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 3–ի դրությամբ․

Ակումբ Սեզոն Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մարսել 2012/13 Լիգա 15 0 2 0 6 0 23 0
Ընդհանուր «Մարսելի» համար 15 0 2 0 6 0 23 0
Լորիան 2013/14 Լիգա 1 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուրը` Լորիան 0 0 0 0 0 0 0 0
Ողջ կարիերայի ընթացքում 15 0 2 0 6 0 23 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. eskisehirspor/index/spielbericht_2247101.html «Transfermarkt» (գերմաներեն) — «Марсель» — «Эскишехирспор» 3:0. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Официальный сайт профессиональной футбольной лиги Франции» (ֆրանսերեն) — Реймс — Марсель 0:1.
  6. «Transfermarkt» (գերմաներեն) — «Марсель» получил Лемина».
  7. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Греция (до 18) — Франция (до 18) 3:2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Официальный сайт Федерации футбола Франции» (ֆրանսերեն) — Швейцария (до 19) — Франция (до 19) 0:1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆիդին Աբդուլահ» հոդվածին։