Ռաստաշանսկիների կալվածատուն
Ռաստաշանսկիների կալվածատուն | |
---|---|
Տեսակ | կալվածք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պետրուշինո (Նեկլինովսկի շրջան) |
Ռաստաշանսկիների կալվածատուն (ռուս.՝ Усадьба Расташанских), թանգարան, հուշագեղարվեստական ցուցադրություն` նվիրված խորհրդային և ռուս դերասան, երգիչ, Յուրի Ռաստաշանսկուն և նրա նկարչական հավաքածուին։ Կալվածատունը գտնվում է Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Պետրուշինո գյուղում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է այն տանը, որտեղ 1998-2011 թվականներին ապրել է Յուրի Ռաստաշանսկին։ Թանգարանը բացվել է 2012 թվականի փետրվարին։ Հավաքածուի հիմք են ծառայել Յուրի Ռաստաշանսկու տարբեր տարիներին հավաքած նկարները։ Թանգարանում անցկացվում են գրական երեկոներ և դաշնամուրային երաժշտության համերգներ։
Թանգարանի ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի գեղանկարչական նյութերի ֆոնդում պահպանման ավելի քան 150 միավոր է, այդ թվում` խորհրդային գեղանկարչության այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ի. Վ. Ռադոմանը, Ա. Ե. Ստրելովը, ինչպես նաև փորագրանկարներ և գրաֆիկական աշխատանքներ։
Ձեռագրավավերագրական ֆոնդը ներառում է Յուրի Ռաստաշանսկու նոթատետրերն ու սևագրությունները, ազդագրեր, լուսանկարներ, դերասանի ստեղծագործական կյանքի մասին հոդվածներ մամուլում։
Հիշատակի ֆոնդում կա պահպանման մոտ 100 միավոր։ Այնտեղ պահվում են երգչի անձնական իրերը, ինչպես նաև բեմական հագուստները և ընտանեկան մասունքները։
Ռաստաշանսկիների ընտանիքի ֆոնդը ներառում է պահպանման ավելի քան 1000 միավոր, այդ թվում` ֆոտոարխիվ, տեսագրություններ և ձայնագրություններ։ Դրա մեջ մտնում են փաստաթղթեր, նամակներ, ընտանիքի անդամների ձեռագրեր։
Այցելություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է գյուղ Պետրուշինո, Ստախանովի փողոց, տուն 28 հասցեով։ Այցելությունը` ըստ նախնական պայմանավորվածության[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Россия / Ростовская область / Неклиновский район / Петрушино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 Մարտ 4-ին.