Ազդագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազդագիր, աֆիշ (ֆր.՝ affiche), հայտարարություն, որը փակցվում է հիմնականում փողոցներում, հրապարակներում, շենքերի մուտքի մոտ և ազդարարում է կայանալիք հանդիսությունների՝ ներկայացումների, համերգների և այլն մասին։ Կարող է վերաբերել ինչպես առանձին հյուրախաղային, այնպես էլ ոչ հյուրախաղային ներկայացման, համերգի և այլն։ Մանրամասն տվյալներ պարունակող ազդագրեր սովորաբար հրապարակվում են տարբեր պրեմիերաների առիթով[1]։

Հայաստանում լույս տեսնող թերթերի մեծ մասն ունի մշակութային ազդագրեր, որտեղ ներկայացվում են առաջիկա շաբաթվա կամ 3 օրերին թատ­րոններում և համերգասրահներում նախատեսված ներկայացումների ու համերգների ցանկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 9 — 208 էջ. — 5000 հատ։
  2. Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան[d] (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 30, էջեր 30 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։