Ռաշ Ստոկթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշ Ստոկթոն
անգլ.՝ Richard Stockton Rush III
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1962(1962-03-31)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 18, 2023(2023-06-18)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Ատլանտիկա[1] կամ wreck of the RMS Titanic
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան (1984) և Haas School of Business? (1989)
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱշխատավայրOceanGate, Inc.?
ԱմուսինWendy Rush?
Ծնողներհայր՝ R. Stockton "Tock" Rush?[2], մայր՝ Ellen Rush?[2]
Կայքoceangate.com/about/leadership/stockton-rush.html
 Stockton Rush Վիքիպահեստում

Ռիչարդ Սթտոկթոն Ռաշ III (անգլ.՝ Richard Stockton Rush III; մարտի 31, 1962(1962-03-31), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 18, 2023(2023-06-18)[1], Հյուսիսային Ատլանտիկա[1] և wreck of the RMS Titanic), ամերիկացի դիզայներ և ձեռնարկատեր, OceanGate, Inc. ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն։ Մահացել է 2023 թվականի հունիսի 23-ին «Տիտան» բատիսկաֆի վթարի հետևանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի մարտի 31-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում, հարուստ ընտանիքում։ Մանուկ հասակում Ստոկթոնը երազել է դառնալ Մարսի վրա առաջին մարդը, բայց, հասունանալով, որոշել է, որ դա շահույթ չի բերի, և դարձել է գործարար[3][4][5]։

1981 թվականին, 19 տարեկան հասակում, ստացել է առևտրային օդաչուի լիցենզիա[5]։ Մոտավորապես նույն ժամանակ ավարտել է Ֆիլիպս Էքսեթերի ակադեմիան[6]։ Ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ տեսողության սրության պատճառով չի կարողանա ռազմական օդաչու դառնալ, և Սան Ֆրանցիսկոյից տեղափոխվել է Սիեթլ՝ աշխատելու McDonnell Douglas-ում որպես F-15 Eagle ինքնաթիռների թռիչքների փորձարկման ինժեներ[4]։

1984 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը օդատիեզերական ինժեների մասնագիտությամբ, ապա 1989 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը Բերքլի քաղաքում[5][7][8]։

1986 թվականից ամուսնացած է Վենդի Վեյլի՝ Տիտանիկի խորտակման հետևանքով զոհված ուղևորների՝ Իսիդոր և Իդա Շտրաուսների ծոռնուհու հետ[9] ունեցել է երկու երեխա[10]։

1989 թվականին Ռաշը կառուցել է փորձարարական ինքնաթիռ, որով ինքն էր թռչում[4][8]։

2009 թվականին հիմնադրել է OceanGate, Inc ընկերությունը, որն աշխատում է ստորջրյա զբոսաշրջության ոլորտում, գիտական խորը ծովային արշավախմբերի կազմակերպում, ինչպես նաև ապահովում է անձնակազմի ստորջրյա սուզման լուծումներ արդյունաբերության, հետազոտությունների և հետախուզության համար[4]։

2012 թվականին գործարարը հիմնել է OceanGate Foundation ոչ առևտրային կազմակերպությունը, որը կոչված է նպաստելու օվկիանոսագիտության, պատմության և հնագիտության ոլորտում հայտնագործություններին[8][11]։

2021 թվականից նրա OceanGate ընկերությունը զբաղվում է զբոսաշրջային ուղևորություններով դեպի «Տիտանիկ» նավի կործանման վայր, և այդ ընթացքում այն խորտակված հանրանավի բեկորների մոտ է հասցրել մոտ 60 առևտրային ուղևորների և մինչև 20 գիտնականների։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2023 թվականի հունիսի 23-ին «Տիտան» բատիսկաֆի վթարի հետևանքով :Բատիսկաֆում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք զբոսաշրջիկ[12]։

Կարծում եք, որ ձեր սարքը գործնականում անխոցելի է ?

«Ըստ մեր թեստերի, նա գործնականում անխոցելի է», - հանգիստ պատասխանել է OceanGate-ի հիմնադիր Սթոքթոն Ռաշը։

- Գրեթե նույնն էին ասում Տիտանիկի մասին ...

Ռաշը պարզապես քմծիծաղ տվել[13]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կինը՝ Վենդի Վեյլը (Ռաշ) որի հետ ամուսնացել է 1986 թվականին, OceanGate-ի հաղորդակցության տնօրենն է և Տիտանիկի խորտակման հետևանքով զոհված ուղևորների՝ Իսիդոր և Իդա Շտրաուսների ծոռնուհին[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 US navy says it picked up ‘anomaly’ hours after sub began mission – as it happenedTheGuardian.com, 2023.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
  3. Calvert, Scott; Campo-Flores, Arian (2023 թ․ հունիսի 22). «Stockton Rush, Founder of Titanic Submersible Company, Saw Opportunity in Undersea Tourism». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Perrottet, Tony (2019 թ․ հունիս). «A Deep Dive Into the Plans to Take Tourists to the 'Titanic'». Smithsonian. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 Roberts, Sam (2023 թ․ հունիսի 22). «Stockton Rush, Pilot of the Titan Submersible, Declared Dead at 61». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  6. «Wendy Weil Is the Bride Of Engineer». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1986 թ․ հուլիսի 6. ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  7. Morrow, Allison (2023 թ․ հունիսի 21). «Stockton Rush: What we know about the Titan submersible's pilot | CNN Business». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Who is Stockton Rush? The OceanGate CEO missing in Titanic tourist submarine». The Independent (անգլերեն). 2023 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  9. Patil, Anushka (2023 թ․ հունիսի 21). «Submersible Pilot's Spouse Is Descended From a Famous Titanic Couple». The New York Times.
  10. Darlingberg, Dwomoh (2023 թ․ հունիսի 22). «Stockton Rush's Married Wife and Children: Meet His Partner Wendy and Their Kids». thedistin.com. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  11. OceanGate Foundation
  12. «Спасатели обнаружили обломки пропавшего батискафа «Титан», все пассажиры погибли». «Российская газета». (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  13. «Титан» на дне: всплывают темные подробности экстремального бизнеса — vesti.ru
  14. «Жена пилота пропавшего батискафа Стоктона Раша — потомок Исидора и Иды Штраус, погибших на «Титанике»». «Дзен»: Международная панорама. (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  15. «NYT: Жена Стоктона Раша с «Титана» является потомком погибшего на «Титанике» миллионера Штрауса». «Российская газета». (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 22. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշ Ստոկթոն» հոդվածին։