Ռազմիկ Գրիգորյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռազմիկ Գրիգորյան
Ծնվել էհունվարի 27, 1985(1985-01-27) (39 տարեկան)
ԾննդավայրԶարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկինոռեժիսոր, արձակագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2014)

Ռազմիկ Գրիգորյան (հունվարի 27, 1985(1985-01-27), Զարինջա, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Զարինջա գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ընդունվել է Երևանի Մշակույթի պետական քոլեջի Կինոռեժիսուրա բաժինը։ 2003-2005 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային Բանակում։ 2008 թվականին ավարտել է քոլեջը։

2011-2014 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` Կինոարվեստ մասնագիտությամբ (Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա)։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նկարահանել է «Վարդանի հետ» վավերագրական ֆիլմը։ 2013 թվականին լույս է տեսել «Քո բացական» խորագրով նրա բանաստեղծությունների ժողովածուն։

2014 թվականին «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայի հետ համատեղ նկարահանել է «Խաչը թիկունքին» վավերագրական ֆիլմը, իսկ 2016 թվականին՝ «Ռեքվիեմ» կարճամետրաժ ֆիլմը։

2017 թվականին նկարահանել է «Լույսի մեջ» ֆիլմը։ 2017 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների թվով երկրորդ ժողովածուն՝ «Հասկից մինչև հաց»՝ Հակոբ Մովսեսի խմբագրությամբ[1]։

2021 թվականին հրատարակվել է նրա պատմվածքների ժողովածուն՝ «Ի վերջո սերը», Գուրգեն Խանջյանի խմբագրությամբ։

2021 թվականին նկարահանել է «Ձայն մեծաց» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակին[2]։

2023 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների «Լույսի ձայնը» ժողովածուն։

Տպագրվել է «Գրեթերթ»[3][4], «Գրական թերթ», «Անդին», «Նարցիս», «Եղիցի լույս», «Ոգու կանչ» գրական պարբերականներում։ Բանաստեղծությունները հրապարակվել են նաև «Գրանիշ» գրական կայքում[5]։

2018 թվականին նրա բանաստեղծություններն անգլերեն թարգմանությամբ (թարգմանիչ՝ Մարո Ղուկասյան), լույս են տեսել «Adelaide» ամերիկյան գրական հանդեսի 12-րդ համարում[6], ինչպես նաև 2020 թվականին՝ անգլիական «Acumen» ամսագրում[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդանի հետ, 2013 թ.[8]
  2. Խաչը թիկունքին, 2014 թ.[9]
  3. Ռեքվիեմ, 2016 թ.[10]
  4. Լույսի մեջ, 2017 թ.[11]
  5. «Կամքի ուժ» ֆիլմաշար, 2020թ.[12]
  6. Ձայն մեծաց, 2021[13]
  7. Զուլուն կապի մեջ է, 2022[14]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քո բացական (բանաստեղծություններ), 2013
  • Հասկից մինչև հաց (բանաստեղծություններ), 2017
  • Նամակներ, 2019
  • Ի վերջո սերը (պատմվածքներ), 2021
  • Լույսի ձայնը (բանաստեղծություններ), 2023

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ակնթարթն իբրև պոեզիա. Ռազմիկ Գրիգորյանի «Հասկից մինչև հաց» ժողովածուն / Մարո Ղուկասյան». ԳՐԵԹԵՐԹ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. ԿԳՄՍՆ, ՀՀ. ««Ձայն մեծաց». վավերագրական ֆիլմ՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակին». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Ռազմիկ Գրիգորյան». ԳՐԵԹԵՐԹ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Ռազմիկ Գրիգորյան». ԳՐԵԹԵՐԹ. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Ռազմիկ Գրիգորյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Poetry Adelaide Literary Magazine». adelaidemagazine.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Acumen 96 – Jan 2020 :: Acumen» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  8. Վարդան Դուշման (2013 թ․ դեկտեմբերի 23), ՎԱՐԴԱՆԻ ՀԵՏ, Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին
  9. «Խաչը թիկունքին». haykdfs.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Հայաստանի ազգային կինոկենտրոն». ncca.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  11. Razmik Grigoryan (2017 թ․ հուլիսի 5), INSIDE THE LIGHT- Trailer ԼՈՒՅՍԻ ՄԵՋ, Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին
  12. «Կամքի ուժ». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  13. «ՁԱՅՆ ՄԵԾԱՑ․ վավերագրական ֆիլմ՝ նվիրված Գրականության և արվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին Ռեժիսոր - Ռազմիկ Գրիգորյան Պրոդյուսեր - Անի Երեմյան... | By Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/ | Facebook». ne-np.facebook.com (նեպալերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  14. Զուլուն կապի մեջ է/Zulu is in touch, Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]