Ջուլիա Գիլլարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիա Գիլլարդ
Julia Gillard
Julia Gillard 2010.jpg
Ավստրալիայի վարչապետը
Անունը Ջուլիա Գիլլարդ
Բնօրինակ
անունը
Julia Gillard
Ծնվել է 29.09.1961
Ծննդավայր Բարրի (Ուելս), Մեծ Բրիտանիա

Ջուլիա Գիլլարդ (ծն. սեպտեմբերի 29, 1961թ), ավստրալիացի քաղաքական գործիչ, Ավստրալիայի ներկա վարչապետը և Լեյբորիստական կուսակցության առաջնորդը 2010թ հունիսի 24-ից։ Ավստրալիայի առաջին կին վարչապետն է։

Գիլլարդը ծնվել է Բարրիում (Ուելս) և 1966թ ընտանիքի հետ տեղափոխվել է Ադելաիդա՝ հարավային Ավստրալիա, հաճախել է Միտչեմ տարրական դպրոց և Անլի բարձրագույն դպրոց։ 1982թ նա տեղափոխվում է Մելբուռն, 1986թ ավարտում է Մելբուռնի համալսարանը, ստանում արվեստի և իրավունքի բակալավրի աստիճան։ 1987թ Գիլլարդը աշխատանքի է ընդունվում Slater & Gordon իրավաբանական ընկերություն և մինչև քաղաքականություն մտնելն աշխատում արդյունաբերական օրենքի ոլորտում։ .[1][2]

Գիլլարդն առաջին անգամ ընտրվեց որպես Ներկայացուցիչների պալատի անդամ 1998թ։ Լեյբորիստների՝ ընդդիմություն դառնալուց հետո, Գիլլարդը դարձավ բնակչության և ներգաղթի հարցերով ստվերային նախարար (2001-2003), առողջապահության նախարար (2003-2006), ընդդիմության առաջնորդի տեղակալ (2006-2007[3]

Գիլլարդը դառնում է Ավստրալիայի առաջին կին վարչապետը 2007թ դաշնային ընտրություններում լեյբորիստական կուսակցության հաղթանակի արդյունքում։ Հանդիսանում է նաև Կրթության և Աշխատանքի և զբաղվածության նախարար։ 2010թ հունիսի 24-ին, երբ Ռադը կորցրեց իր կուսակցության աջակցությունը և հրաժարական տվեց, Գիլլարդն ընտրվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ՝ դառնալով Ավստրալիայի 27-րդ վարչապետը։ [3]

Ծանոթագրություններ[խմբագրել]