Ջուզեպպե Մեացցա մարզադաշտ
| Ամբողջական անվանում | Ջուզեպպե Մեացցայի անվան Սան Սիրո մարզադաշտ |
| Հիմնադրված | 1925 |
| Կառուցված | 1925 |
| Բացված | 1926, սեպտեմբերի 19 |
| Կառուցման գին | ₤5,000,000 (1926), ₤5,100,000 (1939), $60,000,000 (1989) |
| Տարողություն | 80 074 |
| Տնային թիմ | Ինտեր Միլան, Միլան ՖԱ |
| Դաշտի չափսեր | 105x68 մ |
| Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո ստադիոնը Վիքիպահեստում | |
Ջուզեպպե Մեացցա կամ Սան Սիրո մարզադաշտը (իտ.՝ Stadio Giuseppe Meazza կամ իտ.՝ Stadio San Siro), ֆուտբոլային մարզադաշտ Իտալիայի Միլան քաղաքում: «Ինտեր Միլան» և «Միլան» ֆուտբոլային ակումբների տնային մարզադաշտն է, կոչվել է իտալացի նշանավոր ֆուտբոլիստ Ջուզեպպե Մեացցայի պատվին: «Սան Սիրո» կոչում են «Միլանի» երկրպագուները, իսկ «Ինտերի» երկրպագուները մարզադաշտը կոչում են «Ջուզեպպե Մեացցա» քանի որ Ջուզեպպե Մեացցան եղել է Միլանի Ինտերի նախկին խաղացող:
Տեղավորում է մոտ 80 000 հանդիսատես, կառուցվել է 1925 թվականին:
Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում): Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր: Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[1]: