Ջորջ Օրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Օրդ
անգլ.՝ George Ord
Ծնվել էմարտի 4, 1781(1781-03-04)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 24, 1866(1866-01-24)[1] (84 տարեկան)
Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանGloria Dei (Old Swedes') Church
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթռչնաբան, կենդանաբան և գրող
Գործունեության ոլորտկենդանաբանություն
ԱնդամակցությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
ՀայրGeorge Ord, Sr.?
 George Ord Վիքիպահեստում

Ջորջ Օրդ (անգլ.՝ George Ord, մարտի 4, 1781(1781-03-04), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 24, 1866(1866-01-24)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի թռչնաբան և կենդանաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Օրդի հայրը զբաղվում էր պարանների արտադրությամբ, և Օրդը միացավ իր ընտանիքի բիզնեսին՝ պարանի արտադրությանը, և 1806 թվականին իր հոր մահից հետո նա շարունակեց հոր արվեստը։ 1829 թվականին Օրդը թողեց այդ գործը, և կենտրոնացավ իր գիտության վրա։

1815 թվականին Ջորջ Օրդը դարձավ Ֆիլադելֆիայի բնական գիտությունների ակադեմիայի անդամ և երկու տարի անց դարձավ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ։ Նա նկարագրել է մի քանի կենդանիներ և շնորհակալագրեր է ստացել Լյուիսի և Քլարկա (1804-1806) արշավախմբերից, ինչպես նաև նկարագրել է գորշ արջին և պրոնգոնին (վիլորոգ)։

Օրդը շոտլանդացի բանաստեղծ և բնագետ Ալեքսանդր Վիլսոնի ընկերն ու գործընկերն էր (1766-1813), ում ուղեկցում էր իր բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ։ Վիլսոնի մահից հետո նա ավարտեց ընկերոջ ստեղծագործության ութերորդ և իններորդ հատորները «American Ornithology» (1808-32): 1828 թվականին հրատարակել է ընկերոջ՝ Ալեքսանդր Վիլսոնի կենսագրությունը։ Այնուհետև հրատարակել է բնագետներ Թոմաս Սայի (1834) և Չարլզ-Ալեքսանդր Լեսուերի (1849) կենսագրությունները։ Նա նաև օժանդակել է անգլերեն լեզվով Սամուել Ջոնսոնի (1709-1784) բառարանը «Dictionary of the English Language» (1755) և Նոյ Ուեբստրի (1758-1843) առաջին համարի բառարանը «An American Dictionary of the English Language» (1828):

Նա թաղված է Ֆիլադելֆիայում՝ Վիլսոնի հարևանությամբ, Գլորիա Դեյ եկեղեցու գերեզմանատանը[4]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sketch of the Life of Alexander Wilson, author of the American Ornithology. Hall, Philadelphia 1828.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. «Ord, George, 1781-1866 - Social Networks and Archival Context». snaccooperative.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Роадс, Самуэль Н. Джордж Орд. — 1908.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Robert McCracken Peck: George Ord. in vol. 16 American National Biography. New York, 1999.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Օրդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Օրդ» հոդվածին։