Ջորջ Քրոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Քրոլի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1780(1780-08-17)[1][2][3][…]
ԾննդավայրԴուբլին, Լենստեր
Մահացել էնոյեմբերի 24, 1860(1860-11-24)[1][2][3] (80 տարեկան)
Մահվան վայրBloomsbury
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունԹրինիթի քոլեջ
ԵրկերSpirit of God, Descend Upon My Heart?
Մասնագիտությունաստվածաբան, բանաստեղծ, գրող և անգլիկանական քահանա
ԵրեխաներJemima Croly?[4]
 George Croly Վիքիպահեստում

Ջորջ Քրոլի (անգլ.՝ George Croly, օգոստոսի 17, 1780(1780-08-17)[1][2][3][…], Դուբլին, Լենստեր - նոյեմբերի 24, 1860(1860-11-24)[1][2][3], Bloomsbury), անգլիացի գրող, դրամատուրգ և բանաստեղծ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոլին ծնվել է Դուբլինում։ Նրա հայրը բժիշկ էր։ 1804 թվականին ավարտել է Դուբլինի Տրինտի քոլեջը, մագիստրոսի աստիճանը։ Քոլեջը նրան 1831 թվականին պարգևատրել է Իրավաբանության դոկտորի կոչմամբ։ Նա ձեռնադրվել է 1804 թվականին և մինչև մոտավորապես 1810 թվականը որպես քահանայի օգնական է ծառայել Մեթի թեմում[5][6]։ Դրանից հետո իր այրիացած մոր, եղբոր` Հենրիի և քույրերի հետ տեղափոխվել է Լոնդոն։ Անկարող լինելով շարունակել ծառայությունը եղեկեցում` նա նվիրվել է գրական կարիերային[7]

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է բանաստեղծություններ, պատմական ակնարկներ, աստվածաշնչյան քաղաքական և այլ աշխատություններ։ Նրա բանաստեղծական գործերից իր ժամանակին առավել հայտնի էին «Փարիզը 1815-ին» («Paris in 1815»), (նմանակել է Չայլդ Հարոլդին), «Կատելինա» ողբերգությունը («Catiline», 1882), «Պոետական աշխատանքներ»(«Poetical Works», 183) և սատիրական «Ժամանկակից Օռլանդո» պոեմը («The Modern Orlando», 1846) թվականին, որը Ջորջ Բայրոնի «Դոն Ժուանի» թույլ նմանակումն է։ Նրա վեպերից հայտնի է «Սալաթիիլը» («Salathiel»), որում արևելյան կյանքի ֆոնին և արևելյան արհեստական լեզվով պատմվում է «հավերժական հրեայի» պատմությունը[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1819 թվականին Քրոլին ամուսնացել է Մարգարետ Հելեն Բեգբիի հետ, ում նա ճանաչել է «Գրական ամսագրում» (Literary Gazette) աշխատելիս, որին աշխատակցում էր նաև Մարգարետը[5]։ Նրանք ունեցել են հինգ երեխա։ Նրա ավագ որդին` Ջորջ Ալֆրեդը, լեյտենանտ էր, որը մահացել է 1845 թվականին, Ֆերոզեշահի ճակատամարտի ժամանակ, 23 տարեկան հասակում։ Կինը մահացել է 1851 թվականին, իսկ մի քանի ամիս անց նա կորցրել է իր իննամյա դստերը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Bassett T. J. At the Circulating Library — 2007.
  5. 5,0 5,1 Garnett, Richard (1885–1900). «Croly, George». Dictionary of National Biography. London: Smith, Elder & Co.
  6. Hall,S.C. (1838). The Book of Gems. The Modern Poets and Artists of Great Britain. էջ 186. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  7. White p.334
  8. Рапопорт С. И. (1890–1907). «Кроли, Джордж». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Croly, F.W. 'Biographical Sketch' in George Croly (1863). The Book of Job. Edinburgh and London: William Blackwood.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Քրոլի» հոդվածին։