Ջորջ Էտիեն Կարտիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Էտիեն Կարտիե
 
Կուսակցություն՝ Կանադայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Collège de Montréal?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, պետական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 6, 1814(1814-09-06)[1][2][3][…]
Ծննդավայր Saint-Antoine-sur-Richelieu, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա
Վախճանի օր մայիսի 20, 1873(1873-05-20)[1][2][3][…] (58 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Թաղված Notre Dame des Neiges Cemetery
Քաղաքացիություն  Կանադա
 
Ինքնագիր Изображение автографа

Ջորջ Էտիեն Կարտիե (անգլ.՝ George-Étienne Cartier[4], սեպտեմբերի 6, 1814(1814-09-06)[1][2][3][…], Saint-Antoine-sur-Richelieu, La Vallée-du-Richelieu, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - մայիսի 20, 1873(1873-05-20)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), կանադացի քաղաքական գործիչ, Կանադա պրովինցիայի և Արևելյան Կանադայի վարչապետ՝ Կանադայի պահպանողական կուսակցությունից։ Համարվում է կանադական համադաշնության հայրերից մեկը, քանի որ մասնակցել է նրա կազմավորմանը նախորդող բոլոր երեք կոնֆերանսներին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Էտիեն Կարտիեն ծնվել է 1814 թվականի սեպտեմբերի 6-ին Կանադայում՝ Ժակ Կարտիեի և Մարգարիտա Պարադիզի հարուստ ընտանիքում։ Նրա հայրը կարծում էր, որ հանդիսանում է Կանադայի առաջին հայտնագործող Ժակ Կարտիեի կրտսեր եղբոր ժառանգը։ Պատմաբանները կարծում են, որ այդ կարծիքը սխալ է, սակայն չեն բացառում հայտնի ծովագնացի հետ ազգակցությունը։ Ջորջ Էտիեն Կարտիեի նախնիները զբաղվել են աղ և ձուկ վաճառելով, իսկ նրա պապը Մոնրեալից մոտ 50 կմ հեռավորության վրա Saint-Antoine բնակավայր է հիմնել և հարստացել հացահատիկի առևտրով։ Ջորջ Էտիենը եղել է ընտանիքի ութ երեխաներից 7-ը և մկրտության ժամանակ ստացել է Ջորջ անունը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ III-ի պատվին[6]։ Ջորջ Էտիեն Կարտիեի կրթությամբ սկզբում զբաղվել է մայրը, իսկ 1824 թվականին ընդունվել է Մոնրեալի քոլեջ։ 1831 թվականին նա կրթություն է ստացել և սկսել գործունություն ծավալել հայրենասերների կուսակցության ակտիվ անդամ Ռոդիեի փաստաբանի գրասենյակում։ 1835 թվականի նոյեմբերի 9-ին Կարտիեն մտել է ստորին Կանադայի փաստաբանների միություն և սկսել աշխատել իր նախկին գործատուի հետ[6]։

1834 թվականի հունիսի 24-ին Մոնրեալում անցկացվող Քվեբեկցի հայրենասերների ժողովում առաջին անգամ կատարվել է Կարտիեի «O՜ Կանադա։ Իմ երկիր, իմ սեր» երգը։ Այն օրը, երբ կատարվել է երգը (այժմ մոռացված), հռչակվել է Քվեբեկի Ազգային տոն։

Ստույգ հայտնի չէ` արդյոք Կարտիեն ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենասերների ապստամբությանը, թե ոչ։ 1834 թվականին մասնակցել է Լուի Ժոզեֆ Պապինոյի և Ռոբերտ Նելսոնի նախընտրական ծրագրին, իսկ ավելի ուշ՝ 1837 թվականին, մասնակցել է հայրենասերների որոշ ժողովների։ Մի շարք խոսակցությունների ժամանակ նա կատակով իրեն ապստամբ է անվանել, սակայն 1838 թվականի սեպտեմբերի 20-ին լորդ Դարեմի քարտուղարին ուղղված նամակում Ժորժ Էթյեն Կարտիեն գրել է, որ չի կարող «Ստորին Կանադա նահագում Նորին մեծության կառավարությանը տված երդումը տալ» (անգլ.՝ forfeited his allegiance to the government of Her Majesty in the province of Lower Canada): Դրա հետ մեկտեղ հայտնի է, որ 1837 թվականին նա ապստամբների հետ եղել է Սեն Դենիում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ[6]։

Ապստամբությունը ճնշելուց հետո Կարտիեն ստիպված է եղել որոշ ժամանակ թաքնվել, բայց արդեն 1838 թվականին վերադարձել է ընդհուպ մինչև 1845 թվականն ակտիվորեն զբաղված գործելակերպին[6]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1842 թվականից Կարտիեն հայտնվել է տարածաշրջանի քաղաքական կյանքում։ Նա աջակցում էր Լուի-Իպոլիտ Լաֆոնտենին, իսկ 1844 թվականից նրան բազմիցս առաջարկել էին մտնել կառավարություն և զբաղեցնել նախարարական պաշտոնը։ Կարտիեն համաձայնվել է միայն 1848 թվականին՝ դառնալով Միացյալ Կանադայի օրենսդիր ժողովի անդամ[6]։

1852 թվականին Կարտիեն կառավարություն է ներկայացրել Grand Trunk Railway երկաթուղային ընկերության ստեղծման մասին օրինագիծը, իսկ 1853 թվականին դարձել Է Արևելյան Կանադայի կառավարությանն առընթեր իրավաբանական խորհրդական։ Դա թույլ է տվել նրա ընդդիմախոսներին անհաջող կերպով մեղադրել Կարտիեին կոռուպցիայի մեջ։ Միևնույն ժամանակ, Կարտիերը մեծապես ներգրավված էր ընկերության գործերին, նա ցանկանում էր Մոնրեալին տրանսկոնտինենտալ առևտրի կենտրոն դարձնել։ Կարտիեն քվեբեկի շնորհիվ ստացել է քաղաքացիական օրենսգիրք և վերացվել է երկրի բաժանման նվազագույն համակարգը[6]։

1858-1862 թվականներին Կարտիեն եղել է Արևելյան Կանադայի վարչապետը։

1867 թվականին, չնայած իր անցյալին, Կարտրիեն դարձել է Կանադայի Համադաշնային ոստիկանության առաջին նախարարը։ 1872 թվականին Կարտիեն պարտվել է դաշնային կառավարության ընտրություններում՝ եկեղեցու դժգոհության շնորհիվ[6]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարտիենի պատվին Կանադայում բազմաթիվ օբյեկտներ են անվանակոչվել, այդ թվում՝ Մակդոնալդ-Կարտեի միջազգային օդանավակայանը և Օտտավայի Մաքդոնալդ-Կարտեի կամուրջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  4. Картье / И. А. Аггеева // Канцелярия конфискации — Киргизы. — М. : Большая российская энциклопедия, 2009. — С. 252. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 13). — ISBN 978-5-85270-344-6.
  5. Alastair Sweeny. «Cartier, Sir George-Étienne» (անգլերեն). Канадская энциклопедия онлайн. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Cartier, Sir George-Étienne» (անգլերեն). Словарь канадских биографий онлайн. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Էտիեն Կարտիե» հոդվածին։