Ջովաննի Տրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Տրիա
իտալ.՝ Giovanni Tria
Դրոշ
Դրոշ
Իտալիայի տնտեսության և ֆինանսների նախարար
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի սեպտեմբերի 5
Նախորդող Պիեռ Կառլո Պադոան
Հաջորդող Ռոբերտո Գուալիտիերի
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան (1971)[1]
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 1948(1948-09-28) (75 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ mef.gov.it/ministro-uffici/ministro/ministro.html#cont0

Ջովաննի Տրիա (իտալ.՝ Giovanni Tria, սեպտեմբերի 28, 1948(1948-09-28), Հռոմ, Իտալիա), իտալացի տնտեսագետ և մանկավարժ, 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի տնտեսության և ֆինանսների նախարար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջովաննի Տրիան ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 28-ին Հռոմում։

1971 թվականին ավարտել է Հռոմի Սապիենցա համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հռոմի համալսարանում աշխատել է որպես տնտեսագիտության, մակրոտնտեսության և տնտեսական մտքի պատմության պրոֆեսոր, դասավանդել է Պերուջայի համալսարանում։ 2017 թվականից զբաղեցրել է Հռոմի Թոր Վերգաթի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Տարբեր նախարարություններում աշխատել է որպես ավագ խորհրդական (տնտեսության և ֆինանսների, արտաքին գործերի, պետական ծառայության, աշխատանքի)։ 2002 թվականից մինչև 2006 թվականը և 2009 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տնօրենների խորհրդի անդամ։ 2010 թվականից մինչև 2016 թվականը եղել է կառավարման ազգային դպրոցի նախագահ։

Մտնում է Bettino Kraksi հիմնադրամի տնտեսական կոմիտեի կազմում։

Տրիան համագործակցում է Il Foglio-ի հետ և համարվում Magna Carta հիմնադրամի՝ պահպանողական-լիբերալ վերլուծական կենտրոնի գիտական կոմիտեի անդամ։

2018 թվականի հունիսի 1-ին Ջուզեպպե Կոնտեի կառավարությունում ստանձնել է տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ը[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.repubblica.it/economia/2018/05/31/news/chi_e_giovanni_tria_il_nuovo_ministro_di_economia_e_finanze-197847157/
  2. Giovanni Tria verso il ministero dell’Economia: Lega-M5s, il governo sta per nascere. Paolo Savona resta in squadra
  3. «Джованни Триа | Cursorinfo» (ռուսերեն). cursorinfo.co.il. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.(չաշխատող հղում)
  4. «Italy: Giovanni Tria to be named economy minister in new gov't proposal». ForexLive (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Տրիա» հոդվածին։