Ջոն Շիբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Շիբան
Ծննդյան թիվ՝20-րդ դար
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր
IMDb։ID 0793062

Ջոն Շիբան (անգլ.՝ John Shiban, 20-րդ դար), ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր։ Նա աշխատել է «Գաղտնի նյութեր» գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի[1], նրա սփին-օֆֆի, «Միայնակ սլաքներ» և այլ սերիալների վրա՝ ինչպես օրինակ «Աստղային ճանապարհ։ Էնթերփրայզ», «Սմոլվիլի գաղտնիքը», «Գերբնական», «Լեգենդ փնտրողի մասին», «Ամբողջ ծանրությամբ» և «Վամպիրի օրագրերը»։

1997 թվականին նա առաջադրվել է Էմմի-ի դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար՝ «Գաղտնի նյութեր»[2], «Հիշիր մահվան մասին» էպիզոդի վրա իր աշխատանքի համար։ Անվանակարգը կիսել է սցենարիստներ Քրիս Քարթերի, Ֆրենկ Սպոտնիցի և Վինս Գիլիգանի հետ։ 1998 թվականին Շիբանը Էմմի մրցանակի անվանակարգը կիսել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի պրոդյուսերական թիմի հետ՝ որպես լավագույն դրամատիկ սերիալ[3]։ 2009 թվականին Շիբանը վերամիավորվեց Գիլիգանի հետ՝ Գիլիգանի «Ամբողջ ծանրությամբ» սերիալի երկրորդ սեզոնի սցենարիստ/պրոդյուսեր աշխատելու համար։ 2010 թվականին Շիբանը ներկայացվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին «Ֆենիքս»[4] դրվագային դրամայի համար։ Շիբանը և սցենարիստների կազմը նաև կիսել են WGA մրցանակի լավագույն դրամատիկ սերիալ անվանակարգը երկրորդ սեզոնի վրա կատարված աշխատանքի համար[4]։ Երրորդ սեզոնում Շիբանը վերադարձել է «Ամբողջ ծանրությամբ»-ի թիմին որպես խորհրդատու պրոդյուսեր և հեռացել երրորդ սեզոնի վերջում։ 2010 թվականի օգոստոսին Շիբանը հաստատվել է որպես «Տորչվուդ», «Տորչվուդ։ հրաշքի օր» սերիալի չորրորդ սեզոնի սցենարիստ։ 2011 թվականին, Շիբանը միացել է հեռուստատեսային «Դժոխք անիվների վրա» սերիալին, որպես գործադիր պրոդյուսեր և սցենարիստ։ Սակայն 2012 թվականի նոյեմբերին շոուի ստեղծողները՝ Ջո և Թոնի Գեյթոնները, որոշել են այլևս չմասնակցել ամենօրյա արտադրությանը։ Շիբանին համարում էին լավ թեկնածու նրանց փոխարինելու համար, սակայն նա հայտարարեց, որ նույնպես լքում է սերիալը։

Ֆիլմոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գաղտնի նյութեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի խմբագիր/ համապրոդյուսեր/ պրոդյուսեր/ սուպերվայզեր պրոդյուսեր/ համակատարող պրոդյուսեր/ գործադիր պրոդյուսեր
Սեզոն Անվանում Ծանոթագրություններ
3 Զբոսանք (Գաղտնի նյութեր) Սցենարիստ
Teso Dos Bichos Սցենարիստ
4 Աշխարհը պտտվում է (Գաղտնի նյութեր) Սցենարիստ
Լեոնարդ Բետս Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
Հիշիր մահվան մասին (Գաղտնի նյութեր) Դիցաբանություն։ սցենար՝ Շիբան, Քրիս Քարթեր, Վինս Գիլիգան ու Ֆրենկ Սպոտնիցը։ "Էմմի" մրցանակի առաջադրումը դրամատիկական սերիալի լավագույն սցենարի համար
Էլեգիա (Գաղտնի նյութեր) Սցենարիստ
5 Սուրբ Ծննդյան օրհներգը (Գաղտնի նյութեր) Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
Էմիլի (Գաղտնի նյութեր) Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
Ճամփորդները (Գաղտնի նյութեր) Սցենար՝ Շիբան և Ֆրենկ Սպոտնից
Բոլոր հոգիները Սցենար՝ Շիբանև Ֆրենկ Սպոտնից
Բլեֆ տարբերակ Սցենարիստ
6 Երազանքների աշխարհ Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
Երազանքների աշխարհ II Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
S.R. 819 Դիցաբանություն։ սցենար
Երկուշաբթի (Գաղտնի նյութեր) Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան
Հրաշք (Գաղտնի նյութեր) Սյուժեն՝ Շիբան և Ֆրենկ Սպոտնից (Հեռուստացենար ՝ Քրիս Քարթեր)
Մեկ հայցի երեք քարտեր (Գաղտնի նյութեր) Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան
Դաշտային մեկնումը (Գաղտնի նյութեր) Հեռուստացենար՝ Շիբան և Վինս Գիլիգան (Սյուժե՝ Ֆրենկ Սպոտնից)
7 Զարմանալի Մալինին Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
Գողը (Գաղտնի նյութեր) Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
8 Հատուցում (Գաղտնի նյութեր) Սցենարիստ
9 "Underneath" Սցենարիստ և Ռեժիսոր
"Jump the Shark" Սցենար՝ Շիբան, Վինս Գիլիգան և Ֆրենկ Սպոտնից
Ազատ արձակում (Գաղտնի նյութեր) Սյուժեն՝ Շիբան և Դևիդ Ամանը (Հեռուստացենար՝ Աման)

«Տորչվուդ։ հրաշքի օր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ
Սերիա Անվանում Ծանոթագրություն
4 "Escape to L.A." Համահեղինակ սցենարիստ Ջիմ Գրեյի հետ
6 "The Middle Men" Սցենարիստ

«Դժոխք անիվների վրա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ/ ռեժիսոր/ գործադիր պրոդյուսեր
Սեզոն Անվանում Ծանոթագրություն
1 "A New Birth of Freedom" Սցենարիստ
"Timshel" Սցենարիստ և Ռեժիսոր
2 "Durant, Nebraska" Սցենարիստ
"Blood Moon Rising" Սցենարիստ և Ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Warner Home Video Signs Agreement with Filmmakers Tony Krantz, John Shiban and Daniel Myrick for Three Films to Be Produced for DVD Under the New Raw Feed Brand». Business Wire. 2006 թ․ մարտի 30.
  2. «The 1997 Primetime Emmy Awards». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 27-ին.
  3. «Year 1998, 50th Emmy Awards». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,0 4,1 Gregg Mitchell & Sherry Goldman (2009). «2010 Writers Guild Awards Television, Radio, News, Promotional Writing, and Graphic Animation Nominees Announced». Writers Guild of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Շիբան» հոդվածին։