Ջինա Հասփել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինա Հասփել
անգլ.՝ Gina Cheri Haspel
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կենտուկիի համալսարան (1977) և Լուիսվիլի համալսարան (1978)
Մասնագիտություն՝ հետախույզ և paralegal
Ծննդյան օր հոկտեմբերի 1, 1956(1956-10-01)[1] (67 տարեկան)
Ծննդավայր Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ[2]
Ի ծնե անուն անգլ.՝ Gina Cheri Walker

Ջինա Չերի Հասփել (հոկտեմբերի 1, 1956(1956-10-01)[1], Աշլենդ, Բոյդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ[3]), ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից։ 2018 թվականի մայիսի 17-ից հանդիսանում է ԿՀՎ տնօրենը, որն այս պաշտոնում նշանակված առաջին կինն է։

2017—2018 թվականներին եղել է ԿՀՎ տնօրենի տեղակալը[4]։

Ծառայությունը ԿՀՎ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասփելը ԿՀՎ-ում ծառայում է 1985 թվականից և զբաղեցրել է մի շարք կառավարական պաշտոններ[5]։ Համաձայն հրապարակված տվյալների 2002 թվականին Հասփելը եղել է Թայլանդում գտնվող ԿՀՎ գաղտնի բանտի ղեկավարը[6][7]։ Այս բանտում «Կատվի աչք» կոդավորված անվանումով որոշ ժամանակ պահվել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ Աբդ-էլ-Ռահիմ ալ-Նասրին և Աբու Զուբայդան, կասկածյալները ըստ էության հարում էին «Ալ-Կաիդա» խմբավորմանը։ ԱՄՆ Սենատի հանձնաժողովի խոշտանգումների մասին 2012 թվականի զեկույցում ասվում է, որ այս անձիք բանտում ենթարկվել են խոշտանգումների և անօրեն մեթոդներով հարցաքնությունների[8][9]։ ԿՀՎ-ի գաղտնազերծված նյութերում կան տվյալներ, որ Զուբայդան ջրի միջոցով խոշտանգման է ենթարկվել ամսական 83 անգամ, ինչպես նաև բանտարկյալը պահվել է մեծ տուփի մեջ ու կորցրել քունի, ինչի հետևանքով զրկվել է ձախ աչքի տեսողությունից։ Զուբայդան նշել է, որ ԿՀՎ քննիչները ոչ մի տվյալ չեն ունեցել իր մեղավորության մասին[10]։

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը առաջ է քաշել ԿՀՎ չբացահայտված աշխատակիցների կողմից կատարված քրեական հացագործությունների կատարման փաստը որից հետո ԱՄՆ Սենատը հրապարակեց ամերիկյան հատուկ ծառայություններում խոշտանգումների մասին զեկույցը։ 2017 թվականի հուլիսի 7-ին Սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը Աբու Զուբայդայի գործով մեղադրանք առաջադրեց[11][12][13]։

Հետագայում Հասփելը զբաղեցրեց ԿՀՎ հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Խոսե Ռոդրիգեսի տեղակալի պաշտոնը։ Իր հուշերում Ռոդրիգեսը գրել է, որ 2005 թվականին Հասփելը հրաման է տվել ոչնչացնել Թայլանդի գաղտնի բանտի տեսագրությունների տասնյակ տեսաերիզները[9]։

2013 թվականին Ջոն Օուենը, որը այդ ժամանակ եղել է ԿՀՎ տնօրեն Հասփելին նշանակել է Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնակատար, որի իրավասության մեջ է մտնում ԿՀՎ-ի կողմից ամբողջ աշխարհում գաղտնի գործողությունների կազմակերպումը[14]։ Սակայն Հասփելը իր հասցեին հնչած քննադատությունների պատճառով չհաստատվեց տնօրենի տեղակալի պաշտոնում[15]։ Հասփելը նաև զբաղեցրել է Ներքին հետախության և գաղտնի օպերացիաների ազգային գաղտնի ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը[6]։

2017 թվականի փետրվարի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը Հասփելին նշանակել է ԿՀՎ տնօրենի տեղակալի պաշտոնում։ 2017 թվականի փետրվարի 8-ին Սենատի հետախուզության կոմիտեի մի քանի անդամներ Թրամփին առաջարկեցին վերանայել այդ որոշումը, սակայն նախագահի որոշումը մնաց ուժի մեջ[16]։

2017 թվականի փետրվարի 15-ին լրագրող Ակկերման Սպենսերը իր բլոգում հայտնեց հոգեբաններ Բրյուս Ջեսսենի և Միտչել Ջեյմսի մասին, ովքեր ընդլայնված հարցաքնությունների ծրագրի մշակողներն էին, որը նախատեսված էր Զուբայդին հարցաքննելու և հետագայում նույն կերպ վարվել նաև մնացած ԿՀՎ գաղտնի բանտերում[17][18]։

2018 թվականի մարտի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթթերի միջոցով հայտնեց, որ Հասփելին նշանակել է ԿՀՎ տնօրեն։ Հասփելը եղել է ԿՀՎ-ի առաջին սպան, որը առանց փոխտնօրեն նշանակվելու միանգամից նշանակվել է ԿՀՎտնօրենի պաշտոնում։ Սենատի հավանությունից հետո Հասփելը կդառնար ԿՀՎ-ի առաջին կին տնօրենը[19]։

2018 թվականի մայիսի 17-ին ԱՄՆ Սենատը հաստատեց Հասփելին ԿՀՎ տնօրենի պաշտոնում[20]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Gina Haspel, de las cárceles clandestinas a la cabeza de la CIA
  3. Ջինա Հասփելի կենսագրությունը
  4. «Who Is Gina Haspel, President Trump's Pick for CIA Director?». TIME. 2018 թ․ մարտի 13.
  5. «Gina Haspel — Central Intelligence Agency». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  6. 6,0 6,1 Riechmann, Deb (2017 թ․ փետրվարի 2). «Seasoned spymaster linked to waterboarding named CIA deputy». San Francisco Chronicle. AP. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  7. Bonner, Raymond (2017 թ․ փետրվարի 22). «CIA Cables Detail Its New Deputy Director's Role in Torture». ProPublica.
  8. Toosi, Nahal (2017 թ․ փետրվարի 2). «Trump taps former 'black site' prison operator for CIA deputy». Politico.
  9. 9,0 9,1 Miller, Greg (2017 թ․ փետրվարի 2). «CIA officer with ties to 'black sites' named deputy director». The Washington Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  10. Sleight, David (2017 թ․ փետրվարի 22). «In Their Own Words: CIA Cables Document Agency's Torture of Abu Zubaydah». ProPublica.
  11. Ben Knight: NGO seeks arrest warrant for Donald Trump′s deputy CIA director, Deutsche Welle, June 7, 2017
  12. US News/ AP: Rights Group Asks Germany to Arrest CIA Deputy Director, 7. June 2017
  13. Christian Fuchs: CIA: Trump’s Darling, Die Zeit, 7. June 2017 (in English)
  14. Filkins, Dexter (2017 թ․ փետրվարի 3). «The New CIA Deputy Chief's Black-Site Past». The New Yorker.
  15. Miller, Greg (2013 թ․ մայիսի 7). «National Security CIA selects new head of clandestine service, passing over female officer». Washington Post.
  16. Johnson, Tim (2017 թ․ փետրվարի 2). «New CIA deputy director is 1st career female officer in the post». Miami Herald (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  17. Deputy CIA director could face court deposition over post-9/11 role in torture
  18. DoJ moves to prevent CIA official from detailing role in Bush-era torture
  19. Press, Associated (2018 թ․ մարտի 13). «Gina Haspel named by Trump to be CIA director, replacing Pompeo, who will replace Tillerson at State». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  20. «Сенат США утвердил Джину Хаспел на посту директора ЦРУ». Meduza. 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
  21. «Gina Haspel». ЦРУ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 12 марта 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]