Պրոֆազ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոֆազը (հունարեն՝ πρό (նախկին) և φάσις (փուլ) բառերից) կորիզավորների կորիզակիսման փուլերից է:
Պրոֆազի ընթացքում քրոմոսոմները սկսում են պատռվել, կարճանալ և հաստանալ: Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի 2 թելից, ցենտրիոլներն իրարից հեռանում են, գոյանում է բաժանման իլիկ, կորիզաթաղանթը լուծվում է, կորիզակները վերանում են: