Պրիկլոնսկայայի-Լևաշովի-Կիլդյուշևսկու դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիկլոնսկայայի-Լևաշովի-Կիլդյուշևսկու դաստակերտ
Տեսակտեսարժան վայր, մեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
ՎայրԱրխանգելսկի նրբանցք
ՓողոցԱրխանգելսկի նրբանցք (10 строение 2)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ն. Ն. Պրիկլոնսկայայի-Վ. Յ. Լևաշովի-Ն. Պ. Կիլդյուշևսկու դաստակերտ (ռուս.՝ Усадьба Н. Н. Приклонской — В. Я. Левашова — Н. П. Кильдюшевского), շենք Մոսկվայի կենտրոնում (Արխանգելսկի նրբանցք, տուն 10, շինություն 2)։ XVII դարի վերակառուցված ապարանք է։ Շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխանգելսկի նրբանցքի ապարանքը կառուցվել է XVII դարի վերջին[3]։ XVIII դարի սկզբին այն պատկանել է նպարապետ Դումաշևին[4]։ 1763 թվականին ապարանքը գնել են Պրիկլոնսկի եղբայրները[3]։ Նրանց օրոք դաստակերտում գործել է Փրկչի տնային եկեղեցին[4]։ XIX դարի սկզբին ապարանքը պատկանել է բրիգադավար Վասիլի Յակովլևիչ Լևաշովին (1747-1831)։ Նրա օրոք 1834 թվականին ապարանքին վերնակառուցվել է երկրորդ՝ քարե հարկ (նախկին փայտե հարկն այրվել էր 1812 թվականի հրդեհի ժամանակ)[3]։ Դրանից հետո ապարանքի սեփականատեր է դարձել շտաբս-կապիտան Ն. Պ. Կիլդյուշևսկին՝ բժիշկ Պավել Կիլդյուշևսկու հայրը։ Նրա օրոք են վերափոխվել են հատակագծումն ու ներսույթները։ XIX երկրորդ կեսին - XX դարի սկզբին շենքում եղել են բնակարաններ, որոնք հանձնվել են վարձակալությամբ։ 1862 թվականին դրանցից մեկը վարձակալել է ապագա իրավաբան Անատոլի Կոնին, դա նրա առաջին բնակարանն էր Մոսկվայում[4]։

Խորհրդային տարիներին շենքում տեղակայված էին բնակարաններ։ 1930-ական թվականներին շրջանառվում էր շենքը քանդելու և տեղում տպարան կառուցելու նախագիծ, սակայն այն չի իրագործվել։ 2014 թվականին շենքը վերականգնվել է[3]։ Ներկայումս այն զբաղեցնում է Ռուսական ռազմապատմական ընկերությունը։ Շենքի դիմացի բակում, այսպես կոչված, «Զորահրամանատարների պուրակում», տեղադրվել են բազմաթիվ հուշարձաններ և կիսանդրիներ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապարանքի երկհարկանի շենքը կառուցված է մեծ չափերի աղյուսից։ Հարևան տան հետ (Արխանգելսկի նրբանցք, տուն 10, շինություն 1) այն միանում էր սրահով։ Արխանգելսկի նրբանցքի կարմիր գծին կանգնած է շենքի կողաճակատը, որը կցակառուցվել է ավելի ուշ[3]։ Գլխավոր ճակատը նայում է դեպի Պոտապովսկի նրբանցքը և նրանից տարանջատված է գլխավոր բակով։ Շենքի ճակատները զարդարված են ուշ կլասիցիզմի ոճով[5]։ Ապարանքի սկզբնական դեկորը (քիվերի կողաշարվածքը, աղյուսե երեսկալները) մասնակիորեն կորսվել է և թաքնված է սվաղի տակ։ Գլխավոր մուտքի կողքին բացվել է ողնուցաձև ավարտով բնօրինակ երեսկալի մի հատված[3]։ Առաջին հարկում և նկուղում պահպանվել են հնագույն թաղերը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. Палаты (корпус № 2), XVII в. Արխիվացված 2018-06-14 Wayback Machine // data.mos.ru
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Реставрация палат XVII века, г. Москва, Архангельский переулок, д.10, стр. 2». Агентство по управлению и использованию памятников истории и культуры. 2015 թ․ փետրվարի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 317—318. — ISBN 978-5-227-04274-3
  5. 5,0 5,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 147. — 412 с. — ISBN 5-274-01624-3